Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Հայաստանում 2017-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են նախորդ տարվա համեմատ

Տնտեսական ակտիվության ցուցանիշի կուտակային աճերը 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ յուրաքանչյուր ամիս գերազանցել են նախորդ տարվա համանման ցուցանիշները` բացառությամբ  հունվար-ապրիլի: Այսինքն` տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերն առավել բարձր են եղել նախորդ տարվա համեմատ: Այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Մասնավորապես, տնտեսական ակտիվությունը 2017-ի տասն ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7 տոկոսով, այն դեպքում, երբ 2016-ի ցուցանիշը 0.5 տոկոս էր: 2015-ի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել էր 3.6 տոկոսով, իսկ 2014-ի աճը կազմել էր 4.8 տոկոս:

2017-ի տասն ամիսներին նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալի 12.4 տոկոսանոց աճ է գրանցվել: Համապատասխանաբար 2016-ին այս ցուցանիշը կազմել է 6.5, 2015-ին` 4.6, 2014-ին` 2.2 տոկոս: Ինչպես վկայում են թվերը, այս ցուցանիշով ևս արձանագրվել է կայուն աճ նախորդ չորս տարիների դրությամբ:

Ինչ վերաբերում է ծառայությունների ծավալին, ապա 2014-ի հունվար-հոկտեմբերին գրանցվել է 7.2 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատ: Մինչդեռ 2015-ին աճի ցուցանիշը անկում է ապրել` կազմելով 2.8 տոկոս: 2016-ի տասն ամիսներին ծառայությունների ծավալի աճը եղել է 7.7 տոկոս, 2017-ի ցուցանիշը գրեթե 2 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը`կազմելով 13.9 տոկոս:

Ներքին առևտրի շրջանառության մասով աճի ցուցանիշները 2015-ին (-6.4) և 2016-ին (-0.1) եղել են զսպողական, այսինքն`նախորդ տարվա համեմատ անկում գրանցելով, զսպել են ոլորտում աճի տեմպերը: 2014-ի հունվար-հոկտեմբերին, սակայն ներքին առևտրի շրջանառության աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 4.7 տոկոս, 2017-ին աճը 12,6 տոկոս է` ավելի քան 2.5 անգամ մեծ է 2014-ի ցուցանիշից:

Ներմուծման աճը 2017-ի տասն ամիսներին 24.1 տոկոս է, 2016-ին` նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 0.1 տոկոս: 2015-ի հունվար-հոկտեմբերին ներմուծման ծավալները նվազել են 2014-ի տասն ամիսների նկատմամբ, աճի ցուցանիշը բացասական է`-26.6 տոկոս: 2014-ին ներմուծումն աճել է 3.8 տոկոսով` համեմատ 2013-ի նշյալ ժամանակահատվածի:

Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա 2017-ի տասն ամիսներին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 19.4 տոկոս: 2016-ի հունվար-հոկտեմբերին արտահանման աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 20.1 տոկոս:  2015-ի արտահանման աճը զսպողական է` -2.2 տոկոս: 2014-ի տասն ամիսներին արտահանման աճը եղել է 2.9 տոկոս:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում