Բաժիններ՝

«Եթե նախկին իշխանությունն է տվել, դեռ չի նշանակում, որ ապօրինի է». «Ատմասֆեր» սրճարանի սեփականատերը պնդում է, որ ունեն Կադաստրի վկայական

Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատմասֆեր» սրճարանի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից երեկ Հ1-ի եթերում հնչած հայտարարությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը:

«Իրենք անընդհատ նշում են ապօրինի շինությունները. ապօրինի շինությունները չեն կարող Կադաստրով վարձակալության վկայականներ ունենալ: Մեր սրճարանը վարձակալության հիմունքներով է ու տրված է Կադաստրով: Նորից եմ ասում՝  եթե նախկին իշխանությունն է տվել, դեռ չի նշանակում, որ ապօրինի է»,- ասաց Էլիզաբեթ Ղազարյանը` հայտարարելով, որ այն, ինչ տեղի է ունենում այժմ՝ վանդալիզմ է:

«Ես բոլորից ուզել եմ ընդամենը մեկ թուղթ՝ քաղաքապետի որոշումը, որ դուք այսօր իրավունք ունեք ապամոնտաժելու: Ինձ ոչ ոք նման թուղթ ցույց չի տվել»,- ասաց նա:

Անդարդառնալով սրճարանում աշխատողների թվին, նա ասաց, որ սոզոնային շրջանում իրենք ունենում են 28 աշխատակից, իսկ ոչ սեզոնային շրջանում՝ 10:

Նրա խոսքով՝ զավեշտալի է այն, որ եհղափոխության օրերին հենց իրենց սրճարանն է ակտիվ մասնակցել գործընթացներին, և այսօրվա իշխանություններն իրենց բոլոր ուրախությունները հենց «Ատլանտիկ գարդենում» էին անում:

Նա ասում է՝ ընդամենը մարդկային վերաբերմունք են պահանջում, ինչը այս դեպքում բացակայել է: Նրա խոսքով՝ իրենց ընդամենը ծանուցել են տարածքն ազատել «ողջամիտ ժամկետում»: Կոնկրետ ժամկետ նշված չի եղել: «Մենք կարող է ողջամիտ ժամկետ ենք համարում 1 տարին, մյուս սրճարանը ցուցե ողջամիտ ժամկետ է համարում 3 տարին»,- ասաց նա:

Է. Ղազարյանը պնդում է՝ իրենք անպայման փոխհատուցում են պահանջելու, վնասել են իրենց ամբողջ գույքը, իսկ տարածքում գտնվող շատրվանն, ըստ նրա՝ արժե 25.000 դոլար»:

Նրա խոսքով՝ բոլորն իրենց վրա ծիծաղում են՝ ասելով, որ դուք էիք պահանջում հեղափոխություն, դուք էիք փողոցներ փակում ու հիմա առաջինը հենց իրենց սրճարանն են քանդում:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենց հետ որևէ մեկը չի պայմանավորվել սրճարանն այլ վայր տեղափոխելու հարցի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս