Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը մասնակցելու հարցի շուրջ ՍԴ հունիսի 27-ի որոշման վերաբերյալ:

«Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն գործի հետ, չմասնակցեն Ռ. Քոչարյանի դիմումների քննությանը:

Ըստ այդմ՝ եթե ՍԴ դատավոր ու այս պահին դե ֆակտո ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ Մարտի 1-ի գործով նա եղել է տուժողների շահերի ներկայացուցիչ, և ինչպես ՍԴ-ն է որոշել՝ “«կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»”, ապա նույն հիմքերով գործի քննությանը չպետք է մասնակցեն նաև.

Հրայր Թովմասյանը, ով ՍԴ ու նախագահ անդամ է «ընտրվել» 2018թ. մարտի 21-ին՝ օրենքի պահանջների խախտումով՝ միաժամանակ հանդիսանալով ԱԺ պատգամավոր և ՀՀԿ անդամ: Մի կուսակցության անդամ, որին իշխանությունը Մարտի 1-ի սպանդով է փոխանցվել ու հանդիսանում է այդ ամենի թիվ մեկ շահառուն: Մի կուսակցություն, որը Մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը, ինչն էլ Մարտի 1-ի քննվող գործի հիմքն է: Մի կուսակցություն, որն ԱԺ-ում ու կառավարությունում կոալիցիոն գործընկերներ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին ԱԺ հատուկ նիստից անմիջապես հետո հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հավելյալ ԱԺ հայտարարություն ընդունեց՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին: Ըստ որում՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը Հրայր Թովմասյանը նաև եղել է Արդարադատության նախարար, ում անմիջական ղեկավարությամբ Հայաստանը ՄԻԵԴ-ում քննված ու Մարտի 1-ին վերաբերող բազում գործերով կոմունիկացիայի ընթացքում տրամադրել է կանխակալ գրավոր պատասխաններ՝ հօգուտ Ռ. Քոչարյանի ու Մարտի 1-ին պետության անիրավաչափ գործողությունների արդարացման:
Նույն հիմքերով Ռ.Քոչարյանի բողոքների քննությանը չպետք է մասնակցեն նաև ՍԴ անդամներ՝

Ալվինա Գյուլումյանը, ով ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին, մինչ այդ` 2003-2014թթ., եղել է ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից նշանակված դատավոր, ըստ որում՝ 2012-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: Նրա՝ ՄԻԵԴ դատավոր եղած տարիներին այդ բարձրագույն ատյանում ընդդեմ Հայաստանի քննվել ու որոշումներ են ընդունվել Մարտի 1-ի քաղբանտարկյալների գործերով ինչպես Մուշեղ Սաղաթելյանի և այլոց գործեր: Այդ որոշումներն ու դրանցում տրված գնահատականներն ակնհայտորեն հօդս են ցնդեցրել ՀՀ պաշտոնական տեսակետը Մարտի 1-ի գործով, որոնք դատավոր Գյուլումյանն ատամներով ու ընդդեմ արդարադատության պաշտպանել է այդ ժամաշրջաններում ՀՀ արդարադատության նախարարների, այդ թվում՝ այժմ իր անմիջական ղեկավար Հրայր Թովմասյանի հետ միասին: Ակնհայտորեն հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվել է ՍԴ անդամ:

Արայիկ Թունյանը, ով 2005 – 2007 թթ. աշխատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում, իսկ 2007 – 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Ինչպես նրա կենսագրության այս ժամանակահատվածն է վկայում, նա ի պաշտոնե չէր կարող անմիջական մասնակցություն չունենալ վերոնշյալ փաստաթղթերի՝ Երևան քաղաքում արտակարգ դրության մասին Ռ.Քոչարյանի հրամանագրի ու դրա հիմքում դրված 0038 գաղտնի հրամանի պատրաստման մեջ: Ակնհայտորեն հենց նրա այդ ծառայություններն են պատճառ հանդիսացել, որ նա 2014թ. նշանակվի ՍԴ անդամ:

Ֆելիքս Թոխյանը, ով ՍԴ անդամ է 1997 թ. սեպտեմբերի 23-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանը հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ “անհատական աշխատանքից” հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը: Արմեն Գևորգյանը նույնպես Մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:

Հրանտ Նազարյանը, ով ՍԴ անդամ է 1996թ. փետրվարի 5-ից, ի թիվս նախագահական մի շարք վիճահարույց ընտրությունների արդյունքների բողոքարկումների, մասնակցել է նաև 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննարկմանը, դատարանը հօգուտ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի որոշում է կայացրել հակասահմանադրական արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ ՍԴ անդամների հետ “անհատական աշխատանքից” հետո, ինչի մասին բարձրաձայնեց ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը:

Արմեն Գևորգյանը նույնպես Մարտի 1-ի գործով մեղադրվողներից է:

Արևիկ Պետրոսյանը, ով ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 2010թ. դեկտեմբերի 8-ին, մինչ այդ՝ 2007թ. մայիսից ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի դրությամբ եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ խմբակցության անդամ: Մի կուսակցություն, որը նույնպես մարտի 1-ի երեկոյան ԱԺ հատուկ նիստում հավանություն է տվել Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը: Մի կուսակցություն, որը ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի հետ միասին հավելյալ ԱԺ հայտարարություն է ընդունել՝ արդարացնելով իշխանության ուզուրպացիան՝ Սահմանադրության խախտումով ոստիկանության ու այլ մարմինների գործառույթները վերապահելով ՀՀ ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ-ի հենքի վրա ձևավորված զինված խմբավորումներին:

Աշոտ Խաչատրյանը, ով 2010 թվականի դեկտեմբերի 9-ին է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, մինչ այդ՝ 2004 -2010 թթ., զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Հենց այդ ժամանակահատվածում ու մասնավորապես 2008թ. մարտի 1-ի շրջանում նա և իր գլխավորած վարչությունն են ի պաշտոնե դրական եզրակացություն տվել /այդ վարչության եզրակացությունները նույնպես ԱԺ օրինաստեղծ գործունեության ու գործընթացի մասն են/ Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Ռ.Քոչարյանի հրամանագրին, որի հիմքում ընկած է եղել սահմանադրական կարգը տապալելու 0038 գաղտնի հրամանը:

Այդպիսով, Ռ.Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը: Սակայն այդ և այլ գործերով Սահմանադրական դատարանի որոշման ընդունման համար մեկ դատավորի առկայությունը բավարար չէ, հետևաբար ՍԴ 7 տեղերը պետք է նոր նշանակումներով համալրվեն անհապաղ, այդ թվում՝ Ռ.Քոչարյանի 2 միացյալ դիմումները քննելու համար: Մինչ այդ ՍԴ-ը նման քննություն, այն էլ դեմ գնալով իր՝ հունիսի 27-ի որոշման մեջ առաջադրած հիմքին, իրականացնել չի կարող:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1026818980856934

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում