News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խնդիրը միայն թանկացումները չեն, թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելով չէ։ Այդ մասին «Ելք» դաշինքի կազմակերպման հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Կառավարության ղեկավարը ԱԺ-ում փորձեց հիմնավորել, որ տնտեսության մեջ չորս տոկոս գնաճը տնտեսությանն օգուտ է։ Այսինքն, ուզում է ասել՝ ժողովուրդ ջան, էս թանկացումները անում ենք ձեզ համար»,- հեգնել է Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, խնդիրը միայն թանկացումները չեն, թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելով չէ։ «Խնդիրը ՀՀ կայունությանն է վերաբերում, այդ տնտեսության ողջ մնալուն։ Հայաստանում նման քաղաքականությամբ դեռ երեսուն տարի ոչ արտագաղթի տեմպերը կիջնեն, ոչ էլ տնտեսությունը կվերականգնվի։ Հայաստանին հրաշք է պետք»,- նշել է Արամ Սարգսյանը։

«Մենք որքան էլ ասենք՝ կոռուցիայի դեմ պայքարեք, մի գողացեք, իրենք շարունակելու են գողանալ։ Այսօր մեզ նոր միտք է պետք»,- նշել է Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ Հայաստանին տեղեկատվական տեխնոլոգիաներ են պետք, լուրջ հանքարդյունաբերություն, որը ոչ թե հումքը արտահանի, այլ տեղում արտադրությունը կազմակերպվի։ Նա նշել է, որ պետք են լուրջ ներդրումներ, ներդրողների համար արտանյալ պայմաններ, որ մարդիկ գան եւ գումար ներդնեն Հայաստանում։ Նա նաեւ նշել է, բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ կարելի է լուրջ ներդրումներ անել եւ գումարներ բերել բյուջեն։ «Մեզ կրկնակի, եռակի էլ քերթեք, մի օր վերջանալու է դա»,- ասել է Արամ Սարգսյանը եւ հավելել. «Մենք առաջարկություններ անում ենք, էդ իշխանություններն են ոչինչ չունեն, ամեն ինչ անում են՝ միայն իրենց վերարտադրության համար»։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը ընթանում է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Կինո Մոսկվա»-ի մոտ։

Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ՝ Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ