▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:

Այս մասին հայտնում է Միչիգանի հայ դատի հանձնախումբը: 

ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին