Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Սահմանադրության խնդրահարույց դրույթները պետք է փոխվեն

Մեր զրուցակիցն է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանը

Պարոն Քոչարյան, մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը։ Հնչում են կարծիքներ, որ պետք է ոչ թե բարեփոխել Սահմանադրությունը, այլ լրիվ նոր Սահմանադրություն ունենալ, որը լեգիտիմ կլինի և նաև հանրության համերաշխության արդյունքում կընդունվի։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը։

Ամեն դեպքում, այն, որ Սահմանադրության մեջ որոշակի ճշգրտումներ, ճշտումներ պետք է կատարել, դա, ինձ թվում է, ակնհայտ է, որովհետև բազմաթիվ հատվածներով տարբեր ինստիտուտների վերաբերյալ մենք տեսնում ենք, որ գործող կարգավորումների մեջ կան որոշակի թերություններ։ Բնականաբար, դրանք շտկելու միակ ճանապարհը հենց սահմանադրական բարեփոխումների ուղին է։ Հիմա թե ինչքանով այդ սահմանադրական փոփոխությունները ծավալուն կլինեն, հենց դրանից է կախված հարցը, թե արդյոք դա կլինի նոր Սահմանադրություն, թե ոչ։ Դա կախված է նրանից, թե ինչ ծավալի են լինելու այդ փոփոխությունները։ Իսկ դա պարզ կլինի միայն համապատասխան մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում։

Ինչ վերաբերում է Սահմանադրության լեգիտիմության հարցին, ապա մենք գիտենք, որ այսօր երկու տարբերակ կա սահմանադրական փոփոխություններ կատարելու. Հնարավոր են այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են կատարվել Ազգային ժողովի որոշմամբ, և այնպիսի փոփոխություններ, որոնք հանրաքվեի միջոցով են իրականացվում։ Եթե երկրորդ տարբերակը լինի, ապա դա կլինի շատ կարևոր գործոն մեր Սահմանադրության լեգիտիմության աստիճանը բարձրացնելու համար։ Դա, ինձ թվում է, պարզ է ու ակնհայտ։

Ըստ էության, ենթադրվում է ծավալուն աշխատանք, հնարավոր է մեկ տարի այս մասնագիտական հանձնաժողովն աշխատի, որտեղ ՀԿ սեկտորը նույնպես ներկայացված կլինի։ Մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների ավելի շատ դատաիրավակա՞ն բարեփոխումներ իրականացնելու համար, թե՞ այլ դրույթներ էլ կան, որ վերափոխման կարիք ունեն։ Խոսակցություններ կան ընդհուպ կառավարման մոդելի փոփոխության մասին։

Ես չեմ կարծում, որ ձևավորվելիք մասնագիտական հանձնաժողովն ինչ-որ չափով սահմանափակված է նրա մեջ, թե որ ուղղությամբ, կամ ինչի վերաբերյալ այդ փոփոխությունները լինեն։ Միաժամանակ մենք չենք կարծում, որ հատուկ նպատակադրումներ կան, որ խնդիր պետք է ձևակերպվի ասենք կառավարման ձևը փոխելու մասին, կամ պարտադիր ինչ-որ փոփոխություններ մտցվեն նույն դատական իշխանության հետ կապված։ Պարզ է, որ հիմնական միտումը լինելու է այն, որ խնդրահարույց կարգավորումներին, որ առկա են Սահմանադրության մեջ, տալ այնպիսի հանգուցալուծում, որը լավագույնս կհամապատասխանի մեր իրողություններին, այն պայմաններին, որ մեր հասարակությունն ու պետությունն ապրում են։

Այս փոփոխությունները կհանգեցնե՞ն նրան, որ վերականգնվի դատարանների նկատմամբ վստահությունը, ՍԴ-ի շուրջ թնջուկը լուծվի։

Եթե այնպիսի լուծումներ գտնվեն, որոնք կծառայեն այդ նպատակին, ապա դրանք, իհարկե, նույնպես կարող են առաջարկվել, քննարկվել և որոշակի ձևակերպումների հանգել։

Ըստ էության՝ Դուք կողմնակից եք հանրաքվեով սահմանադրական փոփոխություններ իրականացնելո՞ւ տարբերակին։

Դա կողմնակից լինել-չլինելու հարց չի, դա Սահմանադրությամբ է սահմանված, թե կոնկրետ որ գլուխները կարող են Ազգային ժողովի որոշմամբ փոխվել, որ գլուխները՝ հանրաքվեի միջոցով։ Օրինակ, դատական իշխանությանը վերաբերող ցանկացած փոփոխություն հանրաքվեի առարկա է հանդիսանում։

Ըստ Ձեզ՝ այսօր ՍԴ-ն որքանո՞վ է կարողանում իր աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպել։ Դուք կիսո՞ւմ եք իշխանությունների մտահոգությունները։

Ես էլ եմ պետական համապատասխան կառույցի ներկայացուցիչ և կոռեկտ չէի համարի ինչ-որ այլ մարմնին գնահատականներ տալ։ Ընդհանուր կարող եմ ասել, և դա ոչ ոք երևի չի ժխտի, որ ՍԴ-ի շուրջ ձևավորվել է որոշակի ճգնաժամային իրավիճակ։ Մենք տեսանք, որ գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը որոշակի քայլեր ձեռնարկեցին, ես նկատի ունեմ վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին վերջերս ընդունված օրենքը, որպեսզի մի ելք առաջարկեն այդ իրավիճակից։ Բայց որ մենք այդտեղ ընդհանուր խնդիր ունենք, դա ոչ ոք չի կարող վիճարկել։

Իշխանություններն ասում են, որ իրենք ձեռք են մեկնել ՍԴ անդամներին, բայց ինչպես տեսնում ենք, դեռևս այդ ձեռքը սեղմող չկա։

Դեռ ժամանակ կա, դեռ վաղ է այդ մասին խոսելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում