Շախմատի Հայաստանի կանանց առաջնության առաջատարն անփոփոխ է
10:15, 19 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում առաջատարը հանգստանում էր: Ավետիսյան-Հակոբյան պարտիան միակն էր, որ ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հաղթանակներ տոնեցին Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը:
Այժմ առաջատարը կրկին Մարիա Գևորգյանն է, ով ունի 5,5 միավոր: 4,5 միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը:
Առաջնության ավարտին մնաց 2 տուր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում