Թրամփը կարգադրել է թռչել Լուսին և Մարս

Թրամփը կարգադրել է թռչել Լուսին և Մարս

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել տիեզերքի ոլորտում քաղաքականության մասին, որով նախատեսվում է մարդ ուղարկել Լուսին և Մարս: Այդ մասին հայտնում է NASA-ի կայքը:

Վերոնշյալ կարգադրությամբ ԱՄՆ ազգային տիեզերական գործակալությունը պետք է գլխավորի հետազոտությունների նորարար ու կայուն ծրագիրը կոմերցիոն և միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու համար մարդու էքսպանսիան Արեգակնային համակարգով և նոր գիտելիքներ ու հնարավորություններ Երկիր բերելու համար:

Նախագահը հայտարարել է, որ «սա ամերիկացի աստղագնացներին Լուսին վերադարձնելու առաջին քայլն է 1972-ից հետո: Այս անգամ մենք ոչ միայն մեր դրոշը կբարձրացնենք այնտեղ և մեր հետքերը կթողնենք, այլ հիմք կստեղծենք դեպի Մարս հնարավոր առաքելության համար և, հնարավոր է, մի օր, դեպի բազում այլ աշխարհներ»,-գրում է Lenta.ru-ն:

Փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ Սպիտակ տանը տեղադրվել էր Լուսնից բերված մի քար՝ որպես հիշեցում ԱՄՆ հաջողությունների մասին: Այդ նմուշը վերցվել էր «Ապոլլոն-17» առաքելության կողմից 1972-ի դեկտեմբերի 11-ին, որը մարդու 6-րդ և վերջին վայրէջքն էր Լուսնի վրա: Աստղագնացները Լուսնի մակերեսին 3 օր անցկացրեցին, որից 22 ժամը՝ տիեզերանավից դուրս:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---