ՌԴ-ում 6-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակի ավելի քան 10,000 նոր դեպք է գրանցվում

ՌԴ-ում 6-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակի ավելի քան 10,000 նոր դեպք է գրանցվում

PanARMENIAN.Net - ՌԴ-ում 6-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակի ավելի քան 10,000 նոր դեպք է գրանցվում, մայիսի 8-ի դրությամբ 10,699 նոր դեպք կա, հայտնում է օպերատիվ շտաբը։ Համաճարակի բռնկումից ի վեր վարակվել է 187,859 մարդ։

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 100,000-ի՝ մայրաքաղաքում 98,522 վարակված կա, որից 5846-ը գրանցվել է վերջին 24 ժամում։ Մոսկվայում նոր դեպքերի աճը շաբաթվա կտրվածքով մոտ է եղել 5000-ի, գրում է «Վեդոմոստին»։

Մայիսի 8-ին ՌԴ-ում կորոնավիրուսից 2805 պացիենտ է ապաքինվել, որից 1032-ը Մոսկվայում։ ՌԴ-ում ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 26,608-ի։ Մեկ օրում մահացել է 98 հիվանդ, մեծ մասը Մոսկվայում՝ 51։ Համաճարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 1723 մարդ, որից 956-ը՝ Մոսկվայում։

Կորոնավիրուսով վարակի նոր դեպքերը գրանցվել են ՌԴ 83 շրջանում։ Օպերատիվ շտաբը նշում է, որ հայտնաբերված վարակակիրների 48,9%-ը կլինիկական դրևորումներ չեն ունեցել։ Մոսկվայից հետո վարակման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Մերձմոսկովյան շրջանում (918) և Սանկտ Պետերբուրգում (375)։

Ռուսաստանը վարակակիրների քանակով 5-րդն է աշխարհում և առաջ է անցել Գերմանիայից և Ֆրանսիայից ։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Պաշտոնական վիճակագրությամբ, սակայն, մահացության ցուցանիշը Ռուսաստանում շատ ավելի նվազ է, քան այդ երկրներում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---