Հասարակություն 09:30 22/04/2020 Հայաստան

Սասունյան. Ողջամիտ չէ հայ պաշտոնյաների և Կաթողիկոսի համար հակառակության մեջ լինել

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլում ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, և կաթվածահար է անում տնտեսությունն ու հասարակական կյանքը, Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում այս օրերի ամենամեծ հակասությունը դարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Բ-ի հայտարարությունը և Հայաստանի տարբեր պաշտոնյաների ու լրատվամիջոցների որոշ անդամների կոշտ արձագանքը։

Ցավոք, նման առճակատումն անսպասելի չէր։ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերած Թավշյա հեղափոխությունից ի վեր, Հայաստանում և Սփյուռքում լարված մթնոլորտ էր տիրում՝ կապված կառավարությանը սատարողների և դեմ արտահայտվողների հետ: Թեև քաղաքական հարցերում հակառակ կողմերում լինելու մեջ ոչ մի սխալ բան չկա, սակայն առճակատումն այնքան է թեժացել, որ հաճախ հնչում են փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ և նույնիսկ ֆիզիկական սպառնալիքներ, հատկապես սոցիալական ցանցերում։

Հայկական լրատվամիջոցներին ավելի վաղ տված մի հարցազրույցում ես հորդորել էի հայերին, որ չպետք է իրենց հետ անհամաձայն մարդկանց հետ վարվեն որպես թշնամիների․․․ Ես ասել էի, որ «մենք կարող ենք անհամաձայն լինել՝ առանց անհաճո լինելու»։

Հասկանալի է, որ հայերի մեծ մասը նախորդ ղեկավարներին դիտել է որպես հարստահարողներ, որոնց անարդար կառավարման ներքո հայ ժողովուրդը խիստ տուժել է։ Հարյուր հազարավոր հայեր գաղթել են Ռուսաստան, Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա ոչ միայն տնտեսական դժվարությունների, այլև սոցիալական անհավասարության պատճառով: Հետևաբար, ինչ-որ չափով բնական է, որ հայերի մեծ մասը նման բացասական զգացումներ տածեր նախորդ վարչակարգերի նկատմամբ:

Այնուամենայնիվ, ես հայերին առաջարկում եմ կենտրոնանալ Հայաստանի տնտեսության վերականգնման վրա, այլ ոչ թե համակվել ատելությամբ իրենց մնացած ողջ կյանքի ընթացքում։ Նրանք, ովքեր հարստացել են պաշտոնական դիրքի չարաշահմամբ, պետք է կանգնեն դատարանի առջև և արժանի պատիժ ստանան իրենց կատարած հանցանքների համար։

Անդրադառնալով ներկայիս վեճի վերջին դրվագին՝ Գարեգին Բ Կաթողիկոսն անցյալ շաբաթ հայտարարություն հրապարակեց «Նյուս․ամ» կայքում՝ առաջարկելով փոփոխել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ահա Կաթողիկոսի հայտարարության տեքստը․

«Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց,  ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։

Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։ Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Հաջորդ օրը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց հետևյալ կոշտ պատասխանը Կաթողիկոսին.

«Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը: Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը: Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:

Կաթողիկոսին արձագանքեց նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա կտրուկ հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը մտադրություն չունի մեկնաբանել Վեհափառի «հույսերն ու ցանկությունները»։ Մամուլի խոսնակը հիշեցրեց նաև, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երաշխավորագիր էր ներկայացրել գործարար Սամվել Մայրապետյանի համար, որ նա ազատվի բանտից Գերմանիա բուժման մեկնելու համար, իսկ հետո վերադառնա Հայաստան, սակայն 2019 թ․ հունվար ամսից նա դա չի արել։

Իրավիճակն ավելի բարդացավ, երբ անցյալ շաբաթ Հայ Առաքելական Եկեղեցու Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը Հայաստանի կառավարության կողմից մեղադրվեց խարդախության և փողերի լվացման մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը [ԱԱԾ] հայտարարեց, որ արքեպիսկոպոս Կճոյանը գաղտնի համաձայնության է եկել մի հայ գործարարի հետ՝ երրորդ անձի նկատմամբ խարդախություն անելու համար։ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Կճոյանին է պատկանել օֆշորային ընկերության 33 տոկոսը: Արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը հերքեց այդ մեղադրանքը։

Էջմիածինն արձագանքեց՝ կոչ անելով պետական պաշտոնյաներին և լրատվամիջոցներին հարգել արքեպիսկոպոս Կճոյանի անմեղության կանխավարկածը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը նաև «տարակուսելի» է համարում, որ ԱԱԾ-ն մեղադրանքների մասին հայտարարեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը կոչ արեց փոփոխել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Մի շարք բարձրաստիճան հոգևորականներ նույնպես քննադատեցին այն պաշտոնատար անձանց, որոնք հարձակվել էին Կաթողիկոսի վրա:

Հուսով ենք, որ փոխադարձ մեղադրանքները կդադարեն, երբ հայերն ավելի հարգալից վերաբերմունք դրսևորեն յուրաքանչյուրի խոսքի ազատության նկատմամբ՝ առանց վիրավորելու նրանց, որոնք համաձայն չեն իրենց հետ։ Այն ժամանակ, երբ համավարակը  շատ անմեղ կյանքեր է խլում, և Հայաստանի տնտեսությունը վտանգված է, ավելի խելամիտ կլինի կենտրոնանալ մեր ազգի առջև ծառացած լրջագույն խդիրների լուծման վրա։

Եզակի առցանց քայլարշավ Ապրիլի 24-ին

Քանի որ շատ երկրներում արգելված են հանրահավաքները,  HyeID  հասարակական  կազմակերպությունն առաջարկում է այս տարի Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու եզակի միջոց՝ առանց ձեր տներից դուրս գալու։ 

Ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում խնդրում ենք այցելել April24.hyeid.org ինտերնետային կայքէջը և սեղմել «միանալ» կոճակը՝ ցույց տալով ձեր համաձայնությունը հետևյալ հայտարարությանը․ «Մենք ստիպված ենք մնալ տանը այս Ապրիլի 24-ին, բայց մենք միանում ենք առցանց քայլարշավին․․․Մենք Արդարություն ենք պահանջում 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանության համար»։ Ձեր համաձայնությունը կցուցադրվի էկրանին պատկերված աշխարհի քարտեզի վրա՝ նշելով յուրաքանչյուր երկրում առցանց քայլարշավին միացած մարդկանց թիվը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
15:06 20/04/2024

Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}