Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանի կարծիքով քվեարկությունը սխալ է կազմակերպվել (տեսանյութ)

Սպորտ
UntitledԸՏ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դժգոհ է տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության նոր ձեւաչափից:   Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանի 10 լավագույն մարզիկներն որոշվում էին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող քվեարկության արդյունքներով, ընդ որում բոլորից շատ միավոր վաստակած մարզիկը հռչակվում էր տարվա թիվ  1 մարզիկ:   Այս տարի ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը փոխել է այդ մրցույթի ձեւաչափը, լրագրողներից բացի հարցմանը մասնակցելու հնարավորություն է տվել նաեւ մարզասերներին, որոնք քվեարկել են sms-ների միջոցով: Երկու հարցման արդյունքներով նախարությունն ընդամենը ձեւավորել է լավագույն մարզիկների տասնյակ, իսկ ահա տարվա լավագույն մարզիկ՝ չի ընտրվել: