Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

2019-ին անդրադարձ է լինելու կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետության խնդրին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ողջունում է Երևանում անցկացվող «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովը, որը համախմբել է տնտեսագիտության ոլորտների մասնագետներին:

«Այս քննարկման արդյունքում, իրապես, ես շատ ոգևորված եմ: Լսելով զեկույցները՝ հասկացա, որ մենք գտնվում ենք նույն ալիքի վրա: Նույնիսկ մի պահ մտածեցի, որ խոսողները ուզում են մեզ դուխ տալ: Առաջին հինգ զեկույցների արդյունքներով կարող եմ ասել, որ շարադրված է մեր քայլերի տրամաբանությունը, ինչը փորձում ենք անել: Հեղափոխությունից հետո մեզ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, մենք առաջին հերթին ընդգծում էինք երկրում սահմանադրականության հարցը: Մենք կարևորում ենք օրենքի առաջ բոլորի հավասարությունը, արդարության միջավայրի ձևավորումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով, հաջորդ խնդիրը, որին բախվել են, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է: Նա տեղեկացրեց, որ 2019 թվականի ընթացքում այդ խնդրին անդրադառնալու են:

«Խոսվեց հնարավորությունների մասին: Ասեմ, որ մեր գաղափարախոսության հիմքում հենց դա է: Օրինակ, ասվում է իշխանությունը չարեց այս, այն, իմ կարծիքով դա հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետև եթե իշխանությունը բոլոր հարցերի լուծման լծակները վերցնում է ձեռքը, հետևաբար ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է: Մի քանի անգամ ասել եմ այդ մասին, կան մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման կամ նոր բաժնեմաս գնելու պարագայում հարկ են համարում գան վարչապետի մոտ: Սա անհեթեթ իրավիճակ է, սակայն դա մեր իրականությունն է եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, հիմա ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլև հանրային տարբեր շերտերինը: Ըստ նրա՝ իրենց տեսլականում անհատական ջանքը եղել է առանցային բոլոր խնդիրների լուծման համար:

«Մենք կարևորում ենք նաև մարդկանց վարքի և վերաբերմունքի փոփոխությունը: Մի դրվագ պատմեմ, հեղափոխության օրերին, երբ պառկել էի ավտոբուսի դիմաց, մի տղա ագրեսիվությամբ ասում էր, որ շտապում է, ուշանում է: Ես ագրեսիվությամբ չէի պատասխանում, հանգիստ բացատրում էի մեր նպատակը: Հաջորդ օրն այդ տղան միացել էր մեզ և քայլում էր իմ կողքով: Ասածս այն է, որ վարքի ու վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն կա տարբեր ոլորտներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ տնտեսական վարքի փոփոխություն նույնպես անհրաժեշտ է: Կարևոր է հասկանալ, հարկ վճարելը քաղաքացին ընդունում է որպես բե՞ռ, թե որպես երկրում փոփոխություններին իր մասնակցություն: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ աշխատողի, հարկ վճարողի, գործարարի վարքային փոփոխությունն իրենց առանցքային խնդիրներից է:

«Առաջիկա ընտրություններում թեկնածուների շարքում գործարարների թիվն աննախադեպ ցածր է: Չեմ ուզում դա համարվի այնպես, որ գործարարի դերը նսեմացվում է: Ընդհակառակը, գործարարն ավելին պետք է ընկալվի, նա այն մարդն է ով ստեղծում է արդյունք, լոկոմոտիվ է երկրի բյուջեի ձևավորման գործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարևորում է ներգաղթի գաղափարը: Նրա խոսքով, ներգաղթ ասելով նկատի չունի զուտ ֆիզիկական տեղափոխություն, դրա արդյունքում կտեսնենք կապիտալի, նոր մշակույթի ներգաղթ:

«Այստեղ չհնչեց միտք, որ ես ասեմ համաձայն չեմ, դա ինձ ուրախացնում է, դա նշանակում է, որ ինչ-որ առումով ձևավորվել է համընդհանուր զգացողություն անելիքների վերաբերյալ: Այսպիսի միջոցառումները կարող են լինել ճանապարհային քարտեզ գծելու, գաղափարների գեներացման տեղ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանին փոխանցվեց տնտեսագետների վերլուծություններն ամփոփող գիրք, որը նա խոստացավ առաջիկայում ընթերցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում