Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ինտրիգին ընդառաջ. խորհրդարանը նեղ է լինելու, բայց չի խանգարի

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությանը մասնակցելու համար ԿԸՀ նախընտրական ցուցակ է ներկայացրել 11 ուժ, որից երկուսը կուսակցությունների դաշինք: Ինչպես արդեն պարզ է բոլորին, ինտրիգը լինելու է այն, թե որ ուժն է զբաղեցնելու երկրորդ տեղը «Իմ քայլը» դաշինքից հետո, և ինչպես է բաշխվելու այն 30 տոկոսը, որ ըստ Սահմանադրության պետք է պատկանի ընդդիմադիր ուժի: Սա նշանակում է, որ կա նաև երրորդ ուժի ինտրիգը:

Պետք է արձանագրել, որ այդ առումով շանսերը հվասարազոր են, կան, իհարկե, ակնհայտ աութսայդերներ, հիմնականում նորաստեղծ կուսակցություններ, ՕԵԿ ու ՀՅԴ, որոնց պարագայում երկրորդ-երրորդ տեղի համար պայքարն այդքան էլ իրատեսական չի թվում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: «Մենք» դաշինքը, «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն թերևս կմղեն բավականին սուր պայքար: Թերևս յուրօրինակ ինտրիգ կա ՀՀԿ-ի և «Սասնա ծռերի» դեպքում ու փաստորեն՝ խորհրդանշական ինտրիգ, նկատի ունենալով այդ երկու ուժերի արմատական և ըստ էության՝ նաև զինված դիմակայությունը նախկինում: Եթե որևէ շանս ունի ՀՀԿ-ն, ապա շանս չունեն ծռերը, եթե շանս ունեն ծռերը, ապա որևէ շանս չունի ՀՀԿ-ն:

Իհարկե, սա բացարձակ հարաբերակցություն չէ, սակայն այս երկու ուժի դեպքում կա նույնիսկ որոշակի հակասականություն: ՀՀԿ մասով թվում է, որ երկու տասնամյակ հանրության ռեսուրսն ու իշխանությունը յուրացրած այդ ուժը ոչ միայն ընտրությանը մասնակցելիս շանս չպետք է ունենա, այլ չպետք է ունենար ընտրությանը մասնակցելու շանս: Բայց ՀՀԿ-ն մասնակցում է, և սա արդեն ինչ-որ բան է: Իհարկե, հարց է առաջանում, թե ով պետք է ձայն տա ՀՀԿ-ին: Բայց ձայն տվողներ անկասկած կգտնվեն, հատկապես, այսպես ասած, փակ քվեախցիկում: Այդպիսի մարդիկ կարող են գտնվել հասարակության ամենատարբեր շերտերում: Իհարկե, ոչ շատ, սակայն հնարավոր է բավարար թվով, որը ՀՀԿ-ին կարող է թույլ տալ հավակնել գոնե երրորդը լինելուն, թեկուզ ոչ մեծ արդյունքով:

Իհարկե, այստեղ շատ բան կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպիսի ընթացք կունենա ընտրապայքարը գունավորման իմաստով՝ կլինի՞ սև-սպիտակ բաժանում, թե՞ ոչ: Որովհետև այդպիսի մի թեթև երանգավորման դեպքում ՀՀԿ-ն թերևս չի ունենա որևէ շանս: Այդուհանդերձ ակնառու է, որ ՀՀԿ-ն ունի շատ ավելի հնարավորություն, քան նորաստեղծ կուսակցությունները և ըստ էության՝ նախորդ համակարգում, այսպես, թե այնպես, այս կամ այն փուլում ՀՀԿ շվաքի տակ գործած կուսակցությունները՝ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը:

Ընդ որում՝ նորաստեղծ կուսակցությունների մասով էլ իրավիճակը զարմանալի չէ, քանի որ անկախ ՀՀԿ հանդեպ մերժման կոշտությունից և սրության աստիճանից, հանրությունն, ի վերջո, գտնվում է ռացիոնալ տրամաբանության մեջ և ձայն չի տա ուժերի, որոնց չի ճանաչում: Եվ սա խոսում է ադեկվատության մասին, քանի որ նոր ուժերը դեռ պետք է անցնեն ճանապարհ, դառնան քաղաքականապես հասկանալի, վստահելի և նոր միայն հավակնեն հանրության շոշափելի քվեների: Արտահերթ ընտրությունը նրանց համար, ըստ էության, կարող է լինել պարզապես ներկայանալու, այդ ճանապարը սկսելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա այստեղ իրավիճակը հակասական է: Մի կողմից այդ ուժը եղել է հեղափոխության պաշտպանության դիրքերում, աջակիցների շարքում և ամենևին ոչ վերջին պահին: Մյուս կողմից՝ այդ ուժը, չնայած զինված պայքարի փուլը փակելու մասին հայտարարությանը, հանրության լայն շրջանակներում մշտապես ասոցացվելու է զինված պայքարի հետ կամ առնվազն տևական ժամանակահատված: Իսկ պայքարի այդօրինակ մեթոդները հանրության համար ընդունելի չեն, ինչը երևաց 2016 թվականի ապրիլին: Հանրությունը բարոյապես գնահատեց նրանց անձնազոհությունը, նաև հաշվի առնելով նրանցից շատերի Հայաստանին ու Արցախին մատուցած ծառայության պատմությունը, սակայն չաջակցեց մեթոդապես: Եվ դա այն ժամանակ, երբ գործում էր դեռևս այն համակարգը, որի հանդեպ հասարակությունն ուներ խոր արգահատանք և անգամ ատելություն: Ավելին՝ հենց այդ հանգամանքը նաև մղեց զինված գործողությանը բարոյապես աջակցելու քայլին:

Ներկայումս, երբ չկա այդ համակարգը, հանրության մոտ այդօրինակ ասոցիացիաները առավել ևս կլինեն խորթ և մերժելի: Այս իմաստով, որքան էլ ծռերը հավատարիմ մնան պայքարի զինված փուլը փակելուն, դեռ առնվազն որոշակի ժամանակ նրանք դիտարկվելու կամ ընկալվելու են 2016 թվականի ՊՊԾ գնդի գործողության լույսի ներքո, ինչը հատկապես այժմ շահեկան լույս չէ նրանց համար: Այդուհանդերձ, նրանք զրոյական շանսի գոտում չեն և ավելի մոտ են ինտրիգին:

Ինտրիգին առավել մոտ կանգնածները, իհարկե, «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն և «Մենք» դաշինքն են: Այս եռյակից յուրաքանչյուրն, անշուշտ, ունի իր թե՛ առավելությունները, թե՛ մյուսների նկատմամբ, այսպես ասած, թերությունները: Մի բան հստակ է, որ նրանց պայքարը լինելու է, ըստ էության, երեք ճակատով՝ միմյանց հետ, իշխանության «դեմ»՝ սա պայմանականորեն, և ՀՀԿ-ի դեմ՝ սա որպես հիմնական ճակատ:

Այս ամենով հանդերձ՝ ակնառու է նաև մի բան, որ խորհրդարանի արտահերթ ընտրությամբ քաղաքական տրանսֆորմացիաներն ամենևին չեն ավարտվելու, ըստ այդմ՝ ցանկացած դասավորություն լինելու է ժամանակավոր: Սա ամենևին խորհրդարանի ժամանակավորության մասին չէ, ինչպես փորձում են տարածել, ի դեպ, ինչ-ինչ շրջանակներ: Պարզապես քաղաքական համակարգի տրանսֆորմացիան, իսկ ավելի կոնկրետ՝ նոր համակարգի ձևավորումը օբյեկտիվորեն տարիներ պահանջող գործընթաց է, որի համար խորհրդարանն ինքնին նեղ տիրույթ է, բայց չխանգարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում