211652_close_icon
views-count7508 դիտում article-date 15:58 13-09-2018

Հայաստանում սեպտեմբերի 16-18-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով

անրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր