Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դժվար թե, ԱՄՆ-ն ընտրություններից հետո ճնշում գործադրի Երևանի վրա Արցախի հարցում

Հանրապետական հայտնի «բազեի»՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան, այնուհետև՝ Հարավային Կովկաս լուրջ ազդակ էր մեր տարածաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր ակտիվության և հեռահար ծրագրերի իրականացման մասին։ Բաքվում և Երևանում Բոլթոնն անդրադարձավ մեր երկրի անվտանգության ու շահերի տեսանկյունից կարևոր մի քանի հարցերի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, որը, իր խոսքերով, ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, ամերիկյան զենքի հնարավոր վաճառք Ադրբեջանին և Հայաստանին և, իհարկե, Իրանի հարցը, ԱՄՆ-Իրան դիմակայությունն ու հնարավոր ազդեցությունը հայ-իրանական հարաբերությունների վրա։

Իրանի հարցն ընդհանրապես առանցքային տեղ էր զբաղեցնում Բոլթոնի օրակարգում։ Դեռ մինչև նրա գալը փորձագետները նշում էին, որ Թրամփի խորհրդականը փորձելու է ստանալ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների աջակցությունը Իրանի դեմ Թրամփի կազմակերպած արշավին։ Որքանո՞վ հարավկովկասյան երեք երկրները հավանություն տվեցին Իրանը մեկուսացնելու Թրամփի քաղաքականությանը, հակաիրանական պատժամիջոցներին՝ դա այլ հարց է։ Ավելի կարևոր է մեր տարածաշրջանի աճող կարևորությունը Վաշինգտոնի համար թե՛ ԱՄՆ-Իրան և թե՛ ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության համատեքստում։ Հիշենք, որ 2017թ․ դեկտեմբերին Թրամփի վարչակազմի կողմից ընդունված ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ Հայաստանի երկու առանցքային գործընկերները՝ Ռուսաստանն ու Իրանը, դիտարկվում են որպես ԱՄՆ-ի համար ռիսկ ներկայացնող երկրներ։ Եվ այս տեսանկյունից երկու այս երկրների միջև ընկած տարածաշրջանը՝ Կովկասը, իսկապես ավելի մեծ կարևորություն է ստանում ամերիկյան քաղաքականության համար։ Դա հաստատում են նաև Բոլթոնի խոսքերը այն մասին, որ Ադրբեջանը և Վրաստանը ռազմավարական նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար, իսկ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները Վաշինգտոնում դիտարկվում են որպես «բարձր առաջնահերթություն»: Իսկ քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլի կարծիքով՝ Հարվային Կովկասը ծայրաստիճան կարևոր տարածաշրջան է ԱՄՆ-ի համար՝ թե՛ որպես հյուսիս-հարավ, թե՛ որպես արևելք-արևմուտք առանցք: Մի կողմից՝ մեր ռեգիոնը հյուսիս-հարավ առանցք է, որն ընկած է ԱՄՆ-ի հետ լուրջ խնդիրներ ունեցող Ռուսաստանի և Իրանի միջև, մյուս կողմից՝ Հարավային Կովկասը տարանցիկ ճանապարհ է արևելք-արևմուտք նավթագազային հոսքի համար: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդականի գնահատմամբ, կարևոր են Ռուսաստանի քաղաքականությանը հակազդելու և Իրանից պաշտպանվելու անհրաժեշտության պատճառով: Այլ հարց է, թե ի՞նչ գործիքներ ունի Թրամփը այս տարածաշրջանը ամերիկյան շահերին ծառայեցնելու համար։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/1408/93/14089399.jpg

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի Վաշինգտոնի համար ոչ միայն ԱՄՆ-ի ռուսական և իրանական քաղաքականությունների համատեքստում, այլև այն պատճառով, որ այստեղ շահեր ունեն Միացյալ Նահանգների այլ դաշնակիցներ, օրինակ՝ Թուրքիան։

Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ադրբեջանն ու Վրաստանը արդեն իսկ պրակտիկ քայլեր է ձեռնարկում իրենց ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ խորացնելու ուղղությամբ։ Եվ այս զարգացումը, իհարկե, չի կարող անտեսվել Հայաստանում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով այս թեմայի շուրջ՝ միջազգայնագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանի երկու հարևան երկրները զարգացնելու են իրենց համագործակցությունը ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում։ Այս համատեքստում, անշուշտ, ամերիկացիների համար կարևոր նշանակություն ունի Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծումը, սակայն մեր զրուցակիցը չի պատկերացնում, թե կոնկրետ ի՞նչ մեխանիզմներ կամ գործիքներ ունի ԱՄՆ-ն այս հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։

– Պարոն Սարգսյան, ի՞նչ ձևաչափով է քննարկվել ԱՄՆ-Վրաստան-Ադրբեջան համագործակցության խորացման հարցը և ո՞ւմ կողմից է այն բարձրացվել։

Կոնկրետ այն դեպքը, որի մասին գրառում եմ արել, վերաբերում է Վրաստանի և Ադրբեջանի դեսպաններին, ովքեր ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցության գաղափար ունեն։ Ինչպես գիտենք՝ Ադրբեջանն ու Վրաստանը ԱՄՆ-ի կողմից դիտարկվում են որպես ռազմավարական նշանակություն ունեցող երկրներ։ Ադրբեջանցիները շատ արագ ըմբռնել են Բոլթոնի այցի արդյունքում արված հայտարարությունների տրամաբանությունը և որոշել տարածաշրջանային համագործակցության ինչ-որ մեխանիզմ մշակել, և քանի որ հանդիպումը տեղի է ունեցել անվտանգության ոլորտին առնչվող գիտական կենտրոնում, կարծում եմ, որ այս երեք երկրները հենց անվտանգության ոլորտում են ցանկանում խորացնել իրենց հարաբերությունները և համագործակցությունը։

– Ամերիկացի որոշ վերլուծաբաններ ասում են, որ Թրամփի վարչակազմը չափից ավելի շատ է օգտագործում «ռազմավարական գործընկեր» տերմինը։ Բոլորը համարվում են ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, բայց իրականում ոչ մեկն էլ ռազմավարական գործընկեր չէ։

Իհարկե, այդ մոտեցումը կա, բայց եթե շատ է օգտագործվում, ուրեմն պետք է օգտագործել նաև Հայաստանի պարագայում։ Եթե Հայաստանի պարագայում այն չի կիրառվում, ուրեմն Հայաստանին դա չի վերաբերում։ Այնպես որ, իհարկե, կա նաև այդ կարծիքը, որ ռազմավարական նշանակություն տալիս են տարբեր պետությունների։ Թեկուզ նույն Ղազախստանի հետ ունեն ստորագրված հուշագիր, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «ռազմավարական համագործակցության հուշագիր»։ Բայց, համենայնդեպս, Հայաստանի վերաբերյալ նման հայտարարություն կամ նման մոտեցում չի եղել, և դրանից կարող ենք հետևություն անել, որ Հայաստանը այդ երկրների ցանկում ընդգրկված չէ։ Իսկ եթե բոլորին են ասում, ապա թող մեզ էլ ասեն։

– Մեզ ասում են՝ Հայաստանի հետ հարաբերությունները «բարձր առաջնահերթություն» են ԱՄՆ-ի համար։

Այո, Միացյալ Նահանգները գերտերություն է, և բոլոր երկրները կամ տարածաշրջանները գերտերության համար ունեն առաջնահերթ նշանակություն։ Օրինակ՝ չկա մի պետություն ԱՄՆ-ի համար, որի հետ հարաբերությունների զարգացումը առաջնահերթություն չլինի։ Չես գտնի մի ամերիկյան փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ, ենթադրենք, մերձավորարևելյան, միջինասիական կամ աֆրիկյան այս պետությունը առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, առաջնահերթություն չի։ Այնպես որ, սա ընդունված պրակտիկա է։

– Գիտենք, որ Միացյալ Նահանգները կոնկրետ քաղաքականություն ունի թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի վերաբերյալ։ Ռուսաստանը, կարելի է ասել, ավանդաբար ընկալվել է որպես աշխարհաքաղաքական հակառակորդ, մրցակից։ ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ էլ նշվում է, որ Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, «մրցակից ուժ» է, որը վտանգ է ներկայացնում ամերիկյան շահերի համար։ Իսկ Իրանն ընդհանրապես սպառնալիք է ԱՄՆ-ի համար՝ հատկապես Թրամփի քաղաքական հայացքների տեսանկյունից։ Եվ եթե նայենք քարտեզին՝ այդ դեպքում իսկապես պարզ է դառնում, որ Հարավային Կովկասն ընկած է այս երկու երկրների միջև։ Այս իմաստո՞վ է մեր տարածաշրջանը կարևոր ԱՄՆ-ի համար։

Իհարկե, նաև այդ առումով։ Եվ հետո չմոռանանք, որ այստեղ նաև ԱՄՆ-ի այլ ռազմավարական դաշնակիցների շահեր կան։ Օրինակ՝ ինչքան էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այսօր լարված լինեն, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակելու է մնալ ռազմավարական նշանակություն ունեցող պետություն Միացյալ Նահանգների համար։

– Բոլթոնի այցելությունից Թրամփի թիմը, Ձեր կարծիքով, ի՞նչ ընդհանուր եզրակացության է եկել Հայաստանի, մեր տարածաշրջանի, Իրանի խնդրի վերաբերյալ։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բոլթոնը Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստան-Իրան սահմանը «լուրջ խնդիր է լինելու», և դրանից իրանագետները եզրակացրեցին, որ պաշտոնական Երևանը ընդունելի չի համարել ամերիկյան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապված խնդիրներում, ի տարբերություն Ադրբեջանի, որի ղեկավարության հետ բանակցությունները Բոլթոնը գնահատեց «արդյունավետ» եզրույթով՝ նշելով, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են «Իրանին զսպելու քայլերը»։
Ես վստահ եմ, որ Բոլթոնի այցը նաև ճանաչողական բնույթ ուներ, որպեսզի ծանոթանար ոչ միայն պետությունների առաջնորդներին, այլև ընդհանուր քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունենում այս տարածաշրջանում։ Բայց նաև պետք է ասեմ, որ Բոլթոնը չափազանց տեղեկացված մարդ է, ամբողջությամբ տիրապետում է նաև այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ լավ պատկերացում ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Վրաստանի մասին։ Շատ լավ գիտի, թե Իրանն ու Ռուսաստանն այստեղ ինչ շահեր ունեն։ Չեմ կարծում, որ ամերիկյան կողմը աջակցություն է խնդրել կամ պահանջել Հայաստանից հակաիրանական ինչ-որ գործողությունների կամ փորձել է ճնշում գործադրել, որպեսզի Իրանի դեմ մենք ինչ-որ քայլեր անենք։ Կարծում եմ՝ նման բան չի եղել, և չեմ էլ կարծում, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն ինչ-որ մի բան մեզնից խնդրեր կամ պահանջեր՝ մենք կկարողանայինք դա անել։ Մենք չենք կարող որևէ քայլ անել Իրանի դեմ, որովհետև, նախ, հարևան, բարեկամ պետություն է, երկրորդը՝ Իրանի հետ սահմանը մեր երկու ելքերից մեկն է դեպի արտաքին աշխարհ։ Կարծում եմ՝ հայ-իրանական հարաբերություններին մոտեցումների փոփոխություն, մեծ հաշվով, չի եղել Օբամայի և Թրամփի վարչակազմերի քաղաքականության համեմատությամբ, որովհետև որքան էլ Թրամփը պրագմատիկ գործիչ լինի, այդուհանդերձ, Վաշինգտոնում կա այն ընկալումը, որ մենք փոքր և փակ սահմաններով պետություն ենք՝ դեպի ծով ելք չունեցող, և դեպի արտաքին աշխարհ երկու պատուհաններից մեկը մեզ համար Իրանն է։ Եթե դա էլ փակվի՝ մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական և թե՛ անվտանգության տեսանկյունից։ Կարծում եմ՝ այս ընկալումը եղել է ամերիկյան բոլոր նախորդ վարչակազմերի օրոք և նաև այդպես է այսօր։
– Իսկ ի՞նչ լծակներ ունի ընդհանրապես ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցում Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, և ինչպե՞ս կմեկնաբանեք որոշ փորձագետների այն տեսակետը, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է ԼՂ հարցի լուծումը՝ որպես Իրանին մեկուսացնելու միջոց։

Ընդհանրապես նմանատիպ խնդիրների կարգավորումը կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, որովհետև եթե խնդիրները կարգավորվում են, ասենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ դա նոր աշխարհաքաղաքական իրողություններ է ձևավորում այս տարածաշրջանում։ Դրանից հետո տարբեր փորձագետներ պնդում են, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կթուլանա, հայ-թուրքական սահմանը կբացվի, և այդ դեպքում այս երկու երկրների կախվածությունը Ռուսաստանի կթուլանա։ Այսինքն՝ այստեղ միայն Իրանի գործոնը չէ կարևոր։ Բայց միևնույն ժամանակ Վաշինգտոնում հասկանում են, որ ինչ էլ լինի, այս երկու խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունները և Արցախյան հիմնախնդիրը, իրար հետ փոխկապակցված են, և մինչև մեկը չլուծվի, մյուսն էլ չի լուծվելու։ Այս ընկալումը եղել է և կա։ Իհարկե, ամերիկացիները մշտապես փորձել են քայլեր անել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց չնայած վերջին մոտ 30 տարիների ընթացքում գործադրած ջանքերին՝ նրանց այդպես էլ չի հաջողվել դա անել։ Ինչ վերաբերում Արցախյան հիմնախնդրին և կողմերի վրա ճնշում գործադրելու հնարավորությանը՝ ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ ճնշումների մասին կարող է խոսք լինել, որպեսզի Հայաստանը կամ Ադրբեջանը գնան ինչ-ինչ զիջումների։ Ի՞նչ պետք է ամերիկացիները անեն։ Ակնհայտ է, որ պատժամիջոցներ չեն կիրառելու, մինչև խնդիրը չկարգավորենք։ Այս տեսանկյունից ճնշման մեխանիզմներ ես չեմ տեսնում։ Ուստի կարծում եմ, որ ԱՄՆ-ը փորձ էլ չի անի ճնշում գործադրելու այս պետությունների նկատմամբ։

– Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս խնդրի մասին, քննադատեց ամերիկյան քաղաքականությունը ղարաբաղյան հարցում՝ շեշտելով, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող պլատֆորմ դառնալ խնդրի արդար լուծման համար։ Համբարյանի խոսքերով՝ ԱՄՆ-ը հավասար մոտեցում չի ցուցաբերում հակամարտության կողմերին, քանի որ Բոլթոնը Հայաստանում խոսեց Հայաստանի հնարավոր զիջումներից, բայց Բաքվում չխոսեց Ադրբեջանի հնարավոր զիջումներից: Հետևաբար նա կանխատեսում է, որ Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո՝ մոտ մեկ ամսվա ընթացքում, Միացյալ Նահանգներն անհամաչափ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս զիջումներ անի Արցախի հարցում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կանխատեսումը։

Արամ Համբարյանը, անշուշտ, Վաշինգտոնի ամենատեղեկացված մարդկանցից է և ոչ միայն ամենատեղեկացված հայերից, այլ ընդհանրապես ամենատեղեկացված մարդկանցից։ Կարծում եմ, որ նրա ասածը նաև հիմնված է այն տեղեկությունների և վերլուծությունների վրա, որոնք նա և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ստանում և անում են։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն, որ սա ամեն դեպքում քաղաքական մոտեցում է, որովհետև Հայ դատի գրասենյակը, այդուհանդերձ, կուսակցական կառույց է, և այստեղ նաև այդ քաղաքական մոտեցումը կա։ Հայ դատի գրասենյակի քաղաքական դիրքորոշումը հենց սա է, և մեծ հաշվով՝ Արամ Համբարյանը նաև ներկայացրել է կուսակցության դիրքորոշումը, ինչը չափազանց կարևոր է և իրատեսական։ Բայց ես չեմ կարծում, որ ընտրություններից հետո ԱՄՆ-ի կողմից ճնշման այնպիսի մեխանիզմներ կկիրառվեն Հայաստանի նկատմամբ, որ Հայաստանը չկարողանա դիմադրել ինչ-ինչ ճնշումների և գնա միակողմանի զիջումների։ Ես չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ը կկարողանա նման մեխանիզմներ կիրառել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում