Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը
21:58, 15 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 15-ին, ժամը 17:20-ին «911» ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 131 հասցեում գտնվող հացատանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:36-ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է հացատանը կից ոչ բնակելի տան տանիքը՝ 45քմ, ներսում՝ կենցաղային իրեր, և թիվ 133 տան տանիքից 20 քմ հատված:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում