ՀՀ-ում փողոցները մարդաշատ են, սահմանափակումների մեղմման ֆոնին կորը 1 օրում կտրուկ աճել է30 ապրիլի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային աճ է գրանցվել՝ 134 նոր դեպք։ Վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Ապրիլի 30-ի դրությամբ մահվան ևս 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 32 դեպք կա։ Ապաքինվել է ևս 29 մարդ, ընդհանուր՝ 929 պացիենտ։ Մինչդեռ երկրում աստիճանաբար մեղմվում կամ չեղարկվում են սահմանափակումները։ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ արտակարգ դրության խիստ ռեժիմից հետո երկրում թույլատրվել է տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը։ Արդեն գործում են տեքստիլի արտադրության ձեռնարկությունները, շինարարություն է իրականացվում, ատամնաբուժարաններն են աշխատում։ Թույլատրվել է զբոսնել տնից մինչև 1 կմ հեռավորությամբ։ Ամենայն հավանականությամբ, մայիսի 4-ից պարետատունը կթույլատրի վերաբացվել գեղեցկության սրահներին, վարսավիրանոցներին։ Ըստ պարետի՝ հետագայում դիտարկվելու է բացօթյա սրճարանների բացման հնարավորությունը, որից հետո՝ փակ սննդի օբյեկտների: Չնայած եղած սահմանափակումներին՝ մայրաքաղաքի, ինչպես նաև մարզերի փողոցները բավականին մարդաշատ են, քաղաքացիների մեծ մասը դիմակներ ու ձեռնոցներ չի կրում։ ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում ապրիլի 30-ին Երևանում, ըստ Yandex-ի, իսկ ինքնամեկուսացման ցուցիչը 3 է հնարավոր 5-ից։ Մարտի 16-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում կա: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Լուսանկարը՝ Թեհմինա Հարությունյանի Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |