1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 388 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 480 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 076 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 424 հազար 857 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 123 հազար 484 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 մլիոն 152 հազար 066-ի, մահերինը՝ 52 հազար 788-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 606 հազար 881 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 176 նոր դեպք, ինչը ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 8 հազար 513 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 457 հազար 656-ի, մահերինը՝ 14 հազար 505-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 306 հազար 210 է: Մահացածների թիվը կազմում է 42 հազար 927: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 293 հազար 832 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 325: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 260 հազար 810-ի, մահերինը՝ 8 հազար 404-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 250 հազար 767 է, մահերինը՝ 4 հազար 505: Իտալիայում առկա է 238 հազար 833 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 675: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 212 հազար 501 է, մահերինը՝ 9 հազար 996:

Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 190 հազար 165 է, մահերինը՝ 5 հազար 001:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 21-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 12-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 430, որից ապաքինվել է 78 հազար 428-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 914-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 167 հազար 267 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 90 հազար 778, մահերինը՝ 104: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 58 հազար 141 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 365 մարդԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 45 հազար 683 է, մահացածներինը՝ 305: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 41 հազար 879-ի, մահացածներինը՝ 337-ի: Իրաքում գրանցվել 34 հազար 502 վարակվածության, 1 251՝   մահվան դեպք: Լիբանանում կա 1622 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 231-ի: Մահացել է 7 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]