11:40  ,  22 հոկտեմբերի, 2017

Անաստասիա Գալուստյանի վերջին ելույթն այս մրցաշրջանում

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը վերջին՝ 12-րդ տեղն է գրավել գեղասահքի Rostelecom Cup մրցաշարում:

Մոսկվայում անցկացված մրցաշարի ազատ ծրագրում 18-ամյա Գալուստյանը հավաքել է 154,90 միավոր: Կարճ ծրագրից հետո 106,80 միավորով 11-րդն էր:

Մրցումից հետո Անաստասիա Գալուստյանը հայտնել է, որ սա իր վերջին մրցումն էր այս մրցաշրջանում

Rostelecom Cup-ի հաղթողի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Եվգենիա Մեդվեդեւան, որի արդյունքն էր 231,21 միավոր: Հայկական արմատներով մարզուհին ընկել է կարճ ծրագրի ժամանակ, սակայն դա նրան չի խանգարել հաղթել մրցաշարում:

Եվգենիա Մեդվեդեւայի ելույթը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English