Թուրքիայում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմնակից հանդիսացող 5 օտարերկրացիներ։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։
Հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում, երկու հասցեներից ձերբակալվել են 5 օտարերկրացիներ։
Խուզարկությամբ նրանց մոտից գտնվել է երեք հրազեն, խլացուցիչ և քարոզչական բնույթի նյութեր՝ էլեկտրոնային կրիչների վրա։ Հաղորդվում է, որ նրանք Թուրքիայում զինված հարձակման են պատրաստվել։
Ձերբակալվածների ազգությունը չի հաղորդվում։