Բոլորն էլ գեղեցիկ են, բայց կարեւորվում է ասելիքը. «Միսս Տիեզերքի» հայաստանյան ներկայացուցչի ուղերձը պատերազմի մասին էր

Մայիսի 16-ին կայացավ «Միսս Տիեզերք 2020»-ի միջազգային գեղեցկության մրցույթը (անցյալ տարի համավարակի պատճառով այն հետաձգվել էր): 69-րդ միջազգային գեղեցկության մրցույթն այս տարի անցկացվում էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:

Հեղինակավոր մրցույթին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում: Մեր երկիրը ներկայացնում էր 22-ամյա «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը: Մրցույթում Մոնիկան շքեղ ելույթ ունեցավ թե՛ լողազգեստի, թե՛ տարազի եւ թե՛ երեկոյան զգեստի փուլերում: Սակայն մեր հայուհին չընդգրկվեց Top-20-ում:

May be an image of 1 հոգի, standing և sitting-ը

«Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Տիեզերքի» հայաստանյան կազմակերպիչ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրեց՝ Մոնիկան արել է ավելին, քան հնարավոր էր. «Մոնիկան 100 պլյուս գնահատական է ստանում»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեին մեր մասնակցից, արդյոք նման ելքի էին պատրա՞ստ, Հարությունյանն ասաց. «Ցանկացած արդյունքի էլ մենք պատրաստ էինք, քանի որ սա «Միսս Տիեզերքն» է, հավաքվում են աշխարհի բոլոր երկրների լավագույնները: Քանի որ մրցույթի 69-րդ տարին էր, շատ երկրներ արդեն տասնյակ անգամ մասնակցել են, խաղի կանոններին տիրապետում են, հազարավոր աղջիկներ են իրենց դիմում, ընտրությունն ավելի մեծ է: Այնտեղ գնացող աղջիկները եւս բազմաթիվ միջազգային մրցույթների փորձ ունեն»,- ասաց Գոհար Հարությունյանը:  

May be an image of 1 հոգի, standing և sitting-ը

Նրա խոսքով՝ «Միսս Տիեզերք» մրցույթում առաջնայինը բեմական կեցվածքին չեն տալիս. «Այնտեղ փակ դռների հետեւում շատ բարդ ինտերվյուներ են: Ամենաորոշիչն այն է, թե մասնակիցը՝ գեղեցկուհին, ինչ պատմությունով է մտնում մրցույթ, ինչ ասելիք ունի: Սրանք են ամենակարեւորները, որոնց հիման վրա ժյուրին ընտրություն է կատարում: Թե չէ մրցույթին մասնակիցներից բոլորն էլ գեղեցիկ են, ժպտում են, բայց մարդիկ դրանից արդեն հոգնել են, էլ ուշադրություն չեն դարձնում, կարեւորն այն ուղերձն է, որով մասնակիցը մտնում է մրցույթ»:

Մոնիկայի ուղերձը երկու ցավոտ եւ կարեւոր թեմաների է ուղղված եղել՝ պատերազմ եւ դրա հետևանքով ծնողազրկություն:

Գոհար Հարությունյանի խոսքով՝ հիմնական ուղերձը կապված էր պատերազմի արհավիրքի հետ, որի միջով անցավ ու անցնում է Հայաստանը: «Մեր կոչն էր, որպեսզի աշխարհում լինի խաղաղություն: Եվ քանի որ Մոնիկան մեծացել է միակողմանի ծնողազուրկ, իր ելույթում դա եւս կապել էր պատերազմի պատճառով առանց հայր մեծացող երեխաների հետ: Կարեւորել էր ընտանիքների ամբողջականությունն ու այն, որ աշխարհում դադարեն պատերազմների պատճառով անմեղ զոհեր լինելը: Դա շատ կարեւոր մեսիջ էր, որը մենք տեղ հասցրեցինք»,- ասաց նա:

May be an image of 1 հոգի, standing, sitting և text that says 'ARMENIA'-ը

Գոհար Հարությունյանը կոչով դիմեց բոլոր հայ աղջիկներին, շեշտեց՝ անչափ կարեւոր է, որ մենք ունենանք համարձակ աղջիկներ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու նման մրցույթների, մեծ պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա ու կփորձեն սովորել խաղի կանոնները՝ կաշխատեն իրենց վրա: «Քանի որ միայն կայուն մասնակցության շնորհիվ Հայաստանը կարող է գրանցել հաջողություններ: Եթե մենք ընդհատումներով մասնակցենք, աճ չգրանցենք մեր մասնակիցների մեջ, ապա չենք կարողնա օգտվել «Միսս Տիեզերքի» հարթակից ու այս տարբերակով հնչեցնել մեր երկրի անունը»,- եզրափակեց Գոհար Հարությունյանը:

Տպել
3789 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)