Thursday, 28 03 2024
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի

Սամվել Ալեքսանյանը մուծել է 10 մլրդ դրամի չափով հարկ, Վարդանյան եղբայրները՝ ավելի քան 45 մլրդ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցուցակը: Համաձայն պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին վճարել են 510 մլրդ 792 մլն դրամի հարկ: Սրանից 413 մլրդ 923 միլիոնը հավաքվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսային: Հարկային մարմինների հավաքագրածից 208 մլրդ 763 միլիոնը եղել է ԱԱՀ, 109 մլրդ 602 միլիոնը՝ շահութահարկ, 104 մլրդ 735 միլիոնը՝ եկամտային հարկ:

Առաջին 10 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 131 մլրդ 450 մլն դրամի հարկ, որ կազմում է հազար խոշորի մուծած հարկերի 25.7%-ը: 100 խոշոր հարկատուները մուծել են 315 մլրդ 146 մլն, որ կազմում է ընդհանուրի մուծած հարկերի 61.7%-ը: Փաստորեն, այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուները ավելի քան 64 միլիարդով ավելի հարկ են վճարել: Ավելի վճարած հարկերի շուրջ 30%-ը վճարել են առաջին երեք խոշոր հարկատուները: 2018-ին հազար խոշոր հարկատուները միասին վճարել էին 446 մլրդ 615 մլն դրամ: 2017թ. առաջին կիսամյակում հազար խոշորների կողմից պետական բյուջե է վճարվել 378 մլրդ 483 մլն դրամ: 2018-ին, նախորդ տարվա համեմատությամբ, ավելի է հավաքվել՝ 68 մլրդ 132 մլն դրամ: 2019-ին, 2018-ի համեմատությամբ, ավելի է հավաքվել՝ 64 մլրդ 177 մլն դրամ: Նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում նույնպես առաջին երեք խոշոր հարկատուները նույն ընկերություններն էին: Բայց մեկ տարի առաջ նրանք միասին վճարել էին 62 միլիարդից քիչ ավելի հարկ, մինչդեռ այս տարի նրանց վճարածը կազմել է շուրջ 81 մլրդ դրամ:

Հանրապետության թիվ մեկ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, պետությանը վճարած 29.5 մլրդ դրամով: Սրան հաջորդում են «Գրանդ Տոբակո» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները՝ վճարած համապատասխանաբար 28.3 մլրդ և 22.8 մլրդ դրամ հարկերով: Այս երեք ընկերություններից յուրաքանչյուրը տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել ավելի քան 20 մլրդ դրամ: Հաջորդների վճարածները, սրանց համեմատությամբ, շեշտակի նվազում են՝ չհասնելով անգամ 10 միլիարդի սահմանագծին: Ահավասիկ. վճարած հարկերի թվով (9.45 մլրդ) 4-րդ ընկերությունը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է: Եվս մեկը՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը վճարել է ավելի քան 9 մլրդ (9.1մլրդ) դրամ: Հաջորդում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը (7.8 մլրդ դրամ) և «Ֆլեշը» (7.6 մլրդ): Հանրապետության 8-րդ խոշոր հարկատուն «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունն է՝ վճարած 6.5 մլրդ հարկերով, որին հաջորդում են «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 5.18 մլրդ դրամ, և լավագույն տասնյակը եզրափակում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը՝ 5.16 մլրդ դրամ:

2018-ին վճարած 5.8 մլրդ դրամ հարկերով 10-րդ հորիզոնականում գտնվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», փաստորեն, այս տարի ամբողջ 3.7 մլրդ դրամ ավելի վճարելով՝ դարձել է հանրապետության 4-րդ հարկատուն, մեկ աստիճանով հետ մղելով «Գեոպրոմայնինգ Գոլդին»: Վերջինս անցած տարի առաջին կիսամյակում վճարել է 8.87 մլրդ դրամի հարկ: Փաստորեն, 2019-ի առաջին կիսամյակում ավելի քան 1 մլրդ դրամով ավելացրել է վճարած հարկերը: 2018-ի առաջին կիսամյակում վճարած 8.16 մլրդ դրամ հարկերով հինգերորդ հարկատու «Սի Փի Էյս Օյլը» այս տարի վճարած 4.03 մլրդ դրամով հանրապետության 15-րդ հարկատուն է: «Ֆիլիպ Մորիս Արմենիան» 2018թ. առաջին կիսամյակում վճարել է 8.15 մլրդ դրամի հարկ և 6-րդ հարկատուն էր: 7.68 մլրդ դրամով հանրապետության 7-րդ հարկատու հանդիսացող Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» տրոհվել ու «վերակազմակերպվել է» «Ալեքս Հոլդինգի», «Ալեքս Էնդ Հոլդինգի», «Սիթիի» և «Ալեքս Տեքստիլի»: Սրանցից «Ալեքս Էնդ Հոլդինգը» կարծես զբաղվում է միայն ներմուծումով և շաքարի արտադրությամբ, և վճարելով 3.33 մլրդ հարկ, հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակի 21-րդ հորիզոնականում: «Սիթին» 26-րդ հարկատուն է, որը ներկայացնում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը և վճարել է 3.76 մլրդ դրամի հարկ: «Ալեքս Հոլդինգը» իր վճարած 1մլրդ 746 մլն հարկերով 49-րդ հարկատուն է: «Ալեքս Տեքստիլը» իր վճարած 608 մլն դրամի հարկերով 146-րդ հարկատուն է: Փաստորեն, Սամվել Ալեքսանյանի ընկերությունները միասին վճարել են շուրջ 9.5 մլրդ դրամի հարկ, դրանով իսկ նա հանդիսանում է հանրապետության 4-րդ հարկատուն: «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որ 2018թ. առաջին կիսամյակում 8-րդ հարկատուն էր իր վճարած 7.08 մլրդ հարկերով, այս տարի վճարել է 4.9 մլրդ հարկ և 13-րդն է: Հայաստանի էլեկտրական ցանցերը (վճարել էր 7.08 մլրդ), որ 9-րդն էր, 700 մլն դրամ ավելի հարկ վճարելով դարձել է հանրապետության 6-րդ հարկատուն: «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն» էլ, 3.6 մլրդ դրամով ավելացնելով վճարած հարկերը, 10-րդից դարձել է հանրապետության 4-րդ հարկատուն:

Ցուցակի հայտնությունն է հագուստի մեծածախ առևտրով զբաղվող (բացառությամբ տրիկոտաժե ներքնազգեստի) «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունը, որ 2016թ. առաջին կիսամյակում ընդամենը 1.3 միլիարդի հարկ էր վճարել, 2017-ի նույն ժամանակահատվածում՝ 533 մլն դրամ ու 138-րդ հարկատուն էր, անցած տարի՝ 731 մլն դրամով 110-րդն էր ու այս տարի գրեթե տասնապատկելով հարկային մուտքերը՝ հայտնվել է 10 խոշոր հարկատուների շարքերում:

Փաստորեն, մի կողմից, հավաքագրումների տեմպերի անկում է արձանագրվել, մյուս կողմից՝ թվային արտահայտությամբ աճը ապահովվել է հիմնականում առաջին երեք խոշոր հարկատուների հաշվին: Իսկ, մեծ հաշվով, Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի գրեթե 10%-ը ապահովում են Վարդանյան եղբայրների ընկերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում