1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ինտերնետից օգտվողների շրջանում առկա է գրագիտության ցածր մակարդակ. Սամվել Մարտիրոսյան

Ինտերնետից օգտվողների շրջանում առկա է գրագիտության ցածր մակարդակ. Սամվել 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ինտերնետ օգտվողների շրջանում առկա է գրագիտության ցածր մակարդակ: Այս մասին  «Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար» թեմայով համաժողովում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Բնակչության մեծ մասը չի պատկերացնում այն խնդիրները, որոնց կարող է բախվել ինտերնետում` սկսած երեխաների հետ կապված խնդիրներից, վերջացրած կիբեռանվտանգության հարցերով: Գրագիտության բարձրացման տեսանկյունից արվող աշխատանքը բավարար չէ: Խնդիրը բազմաշերտ է, պետք է կրթել դպրոցներում, բուհերում, դրանից բացի կան ահռելի քանակով մարդիկ, ովքեր այդ հնարավորությունը չունեն: Ինչ անեն այն մարդիկ, ովքեր արդեն մեծ են, դպրոցական, բուհական տարիքից դուրս են: Այսինքն` ազգային մակարդակով ծրագրեր պետք է իրականացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ինտերնետ գրագիտությունից բացի, օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրներ կան: Սամվել Մարտիրոսյանի խոսքով, օրինակ, ինտերնետ առևտուրն աճում է շատ արագ, բայց օրենսդրությունը չի հասնում դրա հետևից:

Ինտերնետի զարգացմանը, հասանելիությանը զուգահեռ մեծանում է օգտվողների թիվը, հետևաբար ավելանում է նաև այդ ոլորտում հանցագործությունների քանակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության կիբեռհանցագործությունների բաժնի պետ Վահագն Հարությունյանը:

«Կիբեռանվտանգության հետ կապված՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են համացանցից օգտվելն առավել անվտանգ դարձնելուն: Կանխարգելման նպատակով հիմնականում իրազեկման աշխատանքներ են կատարվում, որ քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչպես օգտվել, ինչ անել հանցագործների զոհ չդառնալու համար»,-ասաց Վահագն Հարությունյանը:

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հակավիրուսային ծրագրեր, չօգտագործել ոչ լիցենզավորվածները, սոցցանցերից օգտվելիս լինել ուշադիր, լուրջ մեթոդներ կիրառել անձնական էջերը պահպանելու համար:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]