Չորրորդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ
21:32, 24 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական տեխնիկայի սպասարկման և կիրառման տեսական գիտելիքների ստուգման և մասնագիտական գործնական հմտությունների կատարելագործման նկատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական-մասնագիտական պարապմունք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական տեխնիկան դուրս է բերվել կենտրոնացման շրջան, նորմացույցով սահմանված ժամկետներում զբաղեցվել են մարտական դիրքերը, հաջողությամբ կատարվել են առաջադրված ուսումնամարտական խնդիրները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում