211652_close_icon
views-count1832 դիտում article-date 16:02 05-09-2018

ՀՀ դեսպան Արա Այվազյանը հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նախագահին

ՀՀ դեսպան Արա Այվազյանը սեպտեմբերի 4-ին իր հավատարմագրերը հանձնեց Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալես Կաբրերային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին մասնակցում էր Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Սանդրա Էրիկա Խովել Պոլանկոն, կողմերն անդրադարձան Հայաստանի և Գվատեմալայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Գվատեմալայի նախագահը և Հայաստանի դեսպանը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Մինչ այդ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Գվատեմալայի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մանուել Էստուաիդո Ռոլդան Բարիլյասին, ում հետ քննարկվել էին երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Գվատեմալա կատարած այցի ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպում ունեցավ նաև երկրի Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոսի հետ, ում հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման խնդիրները: Հայաստանի դեսպանը հանդիպեց նաև Գվատեմալայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր