24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանադրական դատարանում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է՝ պետք է մեկնի արձակուրդ. Ռուստամ Բադասյան

Սահմանադարական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով», – ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ոչ մի խնդիր չի առաջանա։

«Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական», – ասաց Բադասյանը։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չէ։

«Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», – ասաց նա։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում քվորումի բացակայության պատճառով նիստերը չեն կայանում։

Հուլիսի 7-ին չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։

Քվորումի բացակայության պատճառով չէին կայացել նաև հունիսի 30-ին նշանակված ՍԴ և աշխատակարգային նիստերը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ստորագրել է«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Օրենքը վաղը կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։

Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ