ՀՖՖ-ն արտասահմանցի մարզիչ հրավիրելու համար ֆինանսական խնդիրներ չի ունեցել. Արմեն Նիկողոսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի անունը միանշանակ չընդունվեց երկրպագուների կողմից: Մի մասը նշում է, որ Արմեն Գյուլբուդաղյանցն այս պահին ամենաօպտիմալ տարբերակն է, մյուսներն էլ կարծում են, որ նրա հետ ընտրանուց ոչինչ պետք չէ սպասել: Բացի այդ՝ հույսեր կային, որ աշխատանքը կարող է հանձնվել արտասահմացի ճանաչված մասնագետի: Հայտնի է, որ սեպտեմբերի 21-ին Վարդան Մինասյանի հրաժարականից հետո ՀՖՖ-ն բանակցություններ է վարել նաեւ արտասահմանցիների հետ, որոնց թվում են իտալացիներ Ջանի դե Բիազին եւ Դելիո Ռոսին: Այն, որ ի վերջո Ազգերի լիգայի խմբային փուլի Ջիբրալթարի ու Մակեդոնիայի դեմ խաղերից առաջ թիմի ղեկը ստանձնեց տեղացի մասնագետը, ոմանց համար հիասթափեցնող էր: «Հայկական ժամանակ»-ը նոր նշանակման մասին խոսել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ:

-Այլ թեկնածուների անուններ էլ կային...

-Թեկնածուների բավականին մեծ շարք է եղել, որոնց թվում միշտ եղել է Գյուլբուդաղյանցը: Եղել են մի քանի թեկնածուներ՝ արտասահմացի, որոնցից մի քանիսը եկել են Հայաստան: Չենք ունեցել ոչ մի ֆինանսական խնդիր: Բոլոր ֆինանսական հարցերը համաձայնեցվել են, նոր են եկել: Խնդիր դարձավ միայն ժամանակի հարցը. այս կարճ ժամանակում չցանկացան մտնել այս բեռի տակ:

-Մամուլում քննարկվում էին մի շարք արտասահմանցի մասնագետների անուններ՝ մասնավորապես՝ Ջանի դե Բիազի, Էդուարդո Ռեյա, Բերտ վան Մարվեյկ, Դելիո Ռոսի: Նրանցից կոնկրետ ո՞ւմ հետ եք բանակցել:

-Երեւան եկել է 2 մասնագետ՝ Ջիանի դե Բիազին եւ Դելիո Ռոսին: Շատ հայտնի մասնագետներ, որոնք պատրաստ էին, ուղղակի ժամանակի կարճ լինելու պատճառով չցանկացան: Բոլոր բանակցություններին մասնակցել է Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա հենց սկզբից եղել է բանակցությունների համակարգողը: Նա նաեւ կազմել է հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների ցանկը, որը մենք տվել ենք ժամանակին՝ խաղերից դեռեւս 15 օր առաջ, ինչը ՈՒԵՖԱ-ի պահանջն է: Գյուլբուդաղյացը ներգրավված է եղել մարզիչների հետ կատարվող բոլոր բանակցություններին: Եթե որեւէ այլ տարբերակ լիներ՝ արտասահմանցի, միեւնույն է այս խաղերը Գյուլբուդաղյանցը պետք է անցկացներ որպես 2-րդ մարզիչ: Նրան մենք սկզբում դիտարկել ենք եւ ի վերջո կանգնեցինք այս տարբերակին:

-Արտասահմացի մասնագետները կոնկրետ ինչպե՞ս են ձեւակերպել մերժման պատճառը:

-Որ իրենք չեն կարող այս մնացած 10 օրում կամ 1 շաբաթում ծանոթանալ թիմին եւ դրա ներուժին:

-Երկրպագուների շրջանում հաճախ էին խոսում Աբրահամ Խաշմանյանի մասին:

-Առաջին օրվանից 287 հոգի է եղել մեր ցուցակում: Վերջնական կանգնել ենք Արմեն Գյուլբուդաղյանցի տարբերակի վրա: Եթե կա երկրպագուների մի խումբ, որը Խաշմանյանին է ուզում, հաստատապես կա մի խումբ, որը ուզում է Գյուլբուդաղյանցին, եւ կա մի 3-րդ խումբ, որը չի ուզում ո՛չ սրան, ո՛չ նրան: Մեր ընտրությունը Արմեն Գյուլբուդաղյանցն է: Խաշմանյանը մեր լավագույն մարզիչներից է: Մենք պարբերաբար հանդիպում ենք նրա հետ, քննարկում ենք ֆուտբոլային հարցեր:

-Երկրպագուների շրջանում Գյուլբուդաղյանցի նշանակման հետ կապված կան դժգոհություններ:

-Երկրպագուները կարող են դժգոհ լինել Հայաստանի հավաքականի խաղից կամ արդյունքից, օրինակ, եթե բերում ենք մի մարզիչ, որը նույն արդյունքն է գրանցում, ինչ նախորդը: Երկրպագուները գոհ կլինեի՞ն, օրինակ, եթե Ֆաբիո Կապելլոն կամ Զինեդին Զիդանը լինեին, բայց մեր թիմը էլի չխաղար եւ պարտվեր:

-Այս պահին արդյունքներ չկան, կա միայն նշանակումը, ու կան դժգոհություններ:

-Նորմալ է: Դժգոհություններ կարող են լինել ցանկացած մարզչի պարագայում: Մենք հասկանում ենք այդ ռիսկը: Հասկանում ենք, որ այդ դժգոհությունները շատ ավելի մեծ կլինեն, եթե հավաքականի խաղերը չընթանան մեր ուզածով: Բայց նաեւ պետք է հասկանան մեկ այլ բան. ֆեդերացիայի նախագահը դեռեւս իր առաջին ելույթում ասաց, որ չի կարելի ֆեդերացիայի աշխատանքը գնահատել ազգային հավաքականի ցուցադրած արդյունքներով: Հիմա եթե նորից նույն լրագրողները, նույն հասարակությունը ֆեդերացիային պետք է նայեն միայն որպես ազգային հավաքական, կներեք, մեր՝ ոչ այստեղ գալն էր պետք, ոչ էլ ընդհանրապես ֆեդերացիայում ինչ-որ բան փոխելը:

Պետք է մոտեցումը փոխել, պետք է հասկանալ, որ ֆեդերացիայի հիմնական աշխատանքներից մեկը, այո՛, ազգային հավաքականն է, բայց բացառապես միայն դա չէ: Եթե Հայաստանում իրավիճակ է փոխվել, իրավիճակ պետք է փոխվի ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայում, այլեւ ընկալումների մեջ: Պետք է վերջապես հասկանանք՝ ինչ ենք ուզում մենք մեզնից: Եթե որեւէ երկրպագուի թվում է, որ ամեն խաղում պետք է Ֆրանսիայի կամ Գերմանիայի հաղթենք եւ եթե չենք հաղթում ուրեմն աշխարհի ամենավատ թիմն ենք, դա այդպես չէ: Պետք է ռեալ գնահատենք՝ ինչ ունենք մենք այսօր, ռեալ գնահատենք ռիսկերը ու դրանով շարժվենք առաջ: Եթե դուք համարում եք, որ մեր ներուժն այնքան է, որ մենք աշխարհի լավագույն թիմերց ենք ու աշխարհի լավագույն մարզիչները պետք է ունենանք, դա ձեր ընկալումն է, եւ ես խորհուրդ կտամ փոխել այն:

-Նշեցիք, որ մոտեցումներ է պետք փոխել, ֆեդերացիան միայն հավաքականը չէ.... բայց երկրպագուները արդյունքներ են ուզում: Նրանց շրջանում կան մարդիկ, որոնք այնքան էլ ուրախ չեն, որ պետք է գուցե առնվազն տասնամյակ սպասեն, որ ֆեդերացիայի նոր ղեկավարության նոր ծրագրերի արդյունքում լինի նոր սերունդ ու արդյունքներ:

-Եթե որեւէ մեկին թվում է, որ ֆեդերացիայի նախագահ փոխելով՝ մենք 11 Հենրիխ Մխիթարյան ենք ունենալու հավաքականում, դա այդպես չէ: Մենք ի՞նչ ենք ուզում մեր հավաքականից: Արթուր Վանեցյանը եւ փոխնախագահները կամ ֆեդերացիայի նոր աշխատողները դաշտ չեն մտնելու: Դաշտ մտնելու են այն ֆուտբոլիստները, որոնք այս պահին պատրաստ են: Բնականաբար այդ ցանկում էլ կլինեն մարդիկ, որոնց մի մասը ոմանց դուր չի գա: Մենք ունենք 21-երի հավաքական, 19-երի հավաքական... շատ լավ տիրապետում ենք: Նորից եմ կրկնում՝ մենք հիմա պետք է կարողանանք ուղղակի գանահատել մեր ներուժը. օդից ֆուտբոլիստ չի ընկնելու: Հայաստանում կան այս ֆուտբոլիստները, այս բազան:

-Գյուլբուդաղյանցի մասին նշում են, որ երիտասարդների հետ շատ լավ է աշխատում, բայց ոչ մեծահասակների:

-Դա կարող են ցույց տալ առաջիկա արդյունքները: Նույն բանը կրկնվել է Արսեն Վենգերի մասին, որի մարզչական կարիերայի ընթացքում ասում էին՝ երիտասարդների հետ աշխատող մարզիչ է, բայց փաստ է, որ նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից է:

-Հնարավո՞ր է՝ առաջիկայում, օրինակ Եվրո 2020-ի ընտրական փուլից առաջ, որոշվի արտասահմանցի մասնագետ հրավիրել, ու Գյուբուդաղյանցը 2-րդ մարզչի կարգավիճակում մնա, այն տարբերակով, որը քիչ առաջ նշեցիք:

-Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում, եւ ես հիմա չեմ կարող կանխատեսել, ուղղակի կարող եմ ասել մի բան. մինչեւ 2019 թ. մարտ ամիսը թե՛ ֆուտբոլի ֆեդերացիան, թե՛ ազգային հավաքականը կունենան հստակ աշխատանքային ծրագրեր, որոնք կներկայացվեն հանրությանը: Հույս ունենք մինչեւ մարտ ներկայացնել: Ամեն ինչ կանենք թափանցիկ, հանրությանը կներկայացնենք մի քանի ծրագրեր՝ մարզային զարգացման, մանկապատանեկան, սիրողական ֆուտբոլի զարգացման, նաեւ ազգային հավաքականի կոնցեպտուալ մոտեցումներ:

-Գյուլբուդաղյանցի առջեւ ի՞նչ առաջադրանք է դրվել: Արդյո՞ք կա երկարաժամկետ ծրագիր, թե՞ նա կարճ ժամանակով է նշանակվել:

-Նրա հետ կապված երկարատեւ ծրագիր ունենք: Այնպես չէ, որ պետք է այս 2 խաղերը մարզի ու գնա: Եվ ցանկացած մարզչի առաջ դրվում է ծրագիր, ուղղակի մարզչի ծրագիրը միշտ պետք է նրա արդյունքների հետ համաչափ լինի: Աշխարհում չկա մի մարզիչ, որը լավ արդյունքների հասնի, եւ նրան հանեն: Այնպես որ մարզչի աշխատանքի երկարակեցությունն ուղղակիորեն կախված է նրա ծրագրերից եւ արդյունքներից: Այնպես չէ, որ Ազգերի լիգայի միջոցով Եվրո 2020-ի ուղեգիր չնվաճելու դեպքում Գյուլբուդաղյանցը հեռացվելու է: Նրա հետ ունենք նաեւ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հետ կապված ծրագիր:

-Ֆեդերացիայի համար հավաքականի լավ արդյունքը կոնկրետ ո՞րն է:

-Արժանապատիվ խաղը: Այսօր մեզ համար լավ արդյունքը արժանապատիվ խաղն է: Խաղ, որից հետո մենք չամաչենք, որ ֆուտբոլիստները դաշտում չկանգնեն, որպեսզի մենք տեսնենք աշխատանք, որ, եթե չստացվի, դա լինի ուղղակի մրցակցի ուժեղությունը, որը թույլ չի տալիս, որ հասնենք դրական արդյունքի:

-Ինչ-որ ժամանակ հավաքականը մարզիչ չուներ, այդ առումով անորոշություն էր, դա կարո՞ղ է ազդել հավաքականի ելույթների վրա:

-Ինչ պետք էր անել հավաքականի համար, արվել է, արվել է Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ: Շատերդ գրում էիք, թե մարդ չի հրավիրվել հավաքական: Հավաքական մարզիչը երբեք չի հրավիրում: Հրավիրում է ՀՖՖ-ն, այո՛, մարզչի առաջարկով: Հավաքականների բաժինը ոչ մի օր ոչ մի ժամ չի ուշացել հայտացուցակը ՈՒԵՖԱ-ին ներկայացնելու, ակումբներին հրավերները ուղարկելու, տոմսերի, տղաների հետ աշխատանքի, մարզումային ծրագրերի հարցում: Այդ աշխատանքը ոչ մի րոպե չի դադարեցվել, մենք ընդամենը մինչեւ երեկ չենք հայտարարել մարզչի անունը:

Տպել
4010 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց