21-այա ֆիթնես-մոդել Նատաշա Էնցինոզան Մայամիից հայտնի է դարձել իր 66-սմ-անոց ազդրերի շնորհիվ: Դրանք նրա իրանից հաստ են, գրում է Life-ը:
Մի անգամ Նատաշայի ուշադրությունը գրավել է Street Fighter համակարգչային խաղի կերպարը՝ Չուն-Լին, և նա որոշել է ամեն գնով նմանվել նրան:
Նատաշան 4 տարի է՝ առնվազն 2 ժամ օրական, 5 անգամ շաբաթական մարզվում է մարզասրահում:
Նա նաև մանրամասնորեն հետևում է իր սննդակարգին, օրական 5 լ ջուր է խմում և մրգեր ու բանջարեղեն է նախընտրում: