▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 սերնդի ռեժիսոր, ովքեր անխնա գովազդում են հայկական կինոն և «Հայֆիլմ»-ը

Մեծ ռեժիսոր Արտավադ Փելեշյանի անունը վաղուց դարձել է բրենդ: Դիստանցիոն մոնտաժի հեղինակը և ամենաբանաստեղծական դոկումենտալիստը անտեսանելի, չերևացող բայց ակնհայտորեն  «ազգայնամոլ» է. բառիս ամենալավ իմաստով: Եթե Փելեշյան, ուրեմն մեծ կինո, եթե Փելեշյան, ուրեմն Հայ Կինո և Հայֆիլմ. եթե խոսում են նրա մասին ուրեմն խոսում են Հայֆիլմի մասին, իսկ Փելեշյանը կինոսեր միջազգային հանրությանը ստիպեց որ բոլորը խոսեն հայկական կինոյի մասին: Ողջ աշխարհին կինո սովորեցնող իտալացիները խոսում են, քննարկում են, դիտում են ու վերաարժևորում են Փելեշյանին. և ինքստինքյան խոսելով նրա մասին` խոսում են Հայկական վավերագրական կինոյի մասին որպես օրինակելի մտածողություն և արվեստ ամբողջ աշխարհում: Կամա թե ակամա Փելեշյանը քայլող գովազդ է հայկական կինոյի, և, ամենակարևորը, նրան սիրում են և ընդունում կինոյի դասականները և պրոֆեսիանալները: Բոլորը խոսում էին Ֆելինիից, Ֆելինին խոսում էր Փարաջանովից, իսկ Փարաջանովը խոսում էր Փելեշյանի մասին: Հայկական կինոյի գովազն իր ուսերին է տանում կենդանի լեգենդ Փելեշյանը` շրջելով տարբեր երկրներով ու խոսելով ամենապոետիկ Հայկական դոկումնետալ կինոյի մասին:

Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը իսկապես արժանի է ժողովրդական արտիստի կոչման: Մեր օրերում այդ կոչումներն արժեզրկվեցին` դառնալով հումորիստների , թամադաների, քավոր-սանիկ-ախպերության նվաճում, իսկ Հարություն Խաչատրյանը արժանի է այդ կոչմանը լիարժեքորեն: 2004թ.-ին բառիս բուն իմաստով փրկեց Հայֆիլմ, հայկական կինո հասկացողությունները` վերակենդանացնելով այդ բառակապակցությունները, կազդուրեց, գեղեցիկ հագցրեց, ձևավորեց, թարմացրեց, լողացրեց, երիտասարդացրեց ու ամբողջ աշխարհին ամռան տապին հրավիրեց Երևան ասելու, հիշեցնելու և հպարտորեն ասելու, որ հայ ժողովուրդը արդեն ունի ոչ միայն կինո, այլև միջազգային կինոփառատոն, ուր ամեն տարի հայտնի կինոգործիչները, արվեստագետներն ու լրագրողները բացահայտում են թե՛ Երևանը, թե՛ հայկական կինոն և վերջապես Հայաստան աշխարհը: Հայկական կինոյի «մարկետինգն» իր վրա վերցրած Խաչատրյանը նաև նացիոնալիստական շատ նուրբ, մտածված ու կարևոր քայլ է կատարել` փառատոնի անունը դնելով Ոսկե Ծիրան. Հայկական ծիրանը ուտելով` հիշում ես Հայաստանը, Երևանը, կինոփառատոնը և վերջապես հայկական կինոն. դիվանագիտությունը հաջողված է,  գովազդը`փառահեղ:

Երիտասարդ ռեժիսոր Հայկ Բաբայանը, ով նախորդ տարի ձեռնարկեց «Հայֆիլմ»-ի Վերածնունդ նախաձեռնությունը, որով ոչ միայն բարձրացնում է «Հայֆիլմ»-ի ներկա թշվառ վիճակի մասին հարցեր ու հայտարարություններ, այլև նախաձեռնության իրենց էջով ամեն օր հրապարակում է «Հայֆիլմ»-ի դերասանի, ռեժիսորի, օպերատորի, դիմահարդարի, անգամ«Հայֆիլմ»-ի վարորդների մասին կենսագրություններ. Շատերը անգամ մոռացել էին, թե «Հայֆիլմ»-ի մասին, թե՛ նրա կարգավիճակի, թե՛ ապագայի ու ներկայի և անգամ հասցեն նույնիսկ չգիտեն ոմանք: Իսկ այս խոստումնալից ռեժիսոր Հայկ Բաբայանը, որի խոսքին ու գործին հետևում են արդեն հազարավոր մարդիկ. դերասաններ,ռեժիսորներ, ժողովրդական արտիստներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ հավատում են, որ պետությունը կլսի Հայկ Բաբայանի հորդորները և «Հայֆիլմ կազգայնացվի: Վերջերս անգամ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր նրան հրավիրել նախարարություն` քննարկելու «Հայֆիլմ»-ի ապագայի հարցը: Ռեժիսոր Հայկ Բաբայանի «Հայֆիլմ»-ի մասին հրապարկումներն ու հարցազրույցները համացանացում անգամ հանդիպել եմ ադրբեջաներեն և չինարեն հասանելի թարգմանությամբ: «Հայֆիլմ»-ում ավերակներ են վերից վար,  բայց անգամ այդ դրության մեջ այս երիտասարդը գովազում է« Հայֆիլմը» և հայկական կինոն ամեն օր ու ամեն ժամ:

Հեղինակ` Էդգար Մելոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին