▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված չանի՝ պատերազմ լինի, այս պայքարող երիտասարդներն են գնալու կռվելու, ոչ թե նրանք, ովքեր ընդունում են այս օրենքը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց, որովհետև ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով իշխանությունը ցույց տվեց, որ ջախջախել է հասարակական կարծիքն ու ընդդիմությանը և կարող  է միահեծան իշխել․

«Դրանից հետո իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ է զգում և ցինիկ է պահում։ Երբ ԱԺ-ում այս օրինագիծը քննարկվում էր, ես էլ այնտեղ էի ու այդպիսի տհաճություն վաղուց չէի զգացել. բոլոր պատգամավորները հաճոյանում էին պաշտպանության նախարարին, և նա իրեն շատ ինքնավստահ էր զգում։ Այս բոլորը ապրիլի 2-ի հետևանքն է»։

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ այս օրենքը բացարձակապես չի լուծելու հավասարության հարցը.

«Շատ են բերում Իսրայելի օրինակը, որը ծիծաղելի է, քանի որ Իսրայելում անհնար է՝ վարչապետ կամ նախարար դառնա մեկը, որը չի ծառայել բանակում։ Այդ մարդիկ ընդունում են այս օրենքը, որ բոլորը պետք է գնան ծառայելու, և այնպիսի ձայնով են խոսում, ասես պատերազմի հերոսներ լինեն։ Ի դեպ, Աստված չանի՝ պատերազմ լինի, այս պայքարող երիտասարդներն են գնալու կռվելու, ոչ թե նրանք, ովքեր ընդունում են այս օրենքը։ Ես տեսել եմ այդ երիտասարդներին, նրանք իսկապես մտահոգված են»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին