Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

ՀՀԿ-ն չի նահանջում, պետք է ուշադիր լինենք՝ առճակատումը դաժան է լինելու

Ուղիղ մեկ տարի առաջ՝ ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մեկ տարի անց թավշյա հեղափոխության ձեռքբերումների, նվաճումների, կորուստների և բացթողումների մասին զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է քաղաքագետ Լևոն Շիրինյանին:

Անդրադառնալով այս մեկ տարվա ձեռքբերումներին և կորուստներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Նախ՝ ձեռք ենք բերել լութոկրատիայի մահը. գողապետությունը քայքայման ընթացք է վերցրել: Ձեռք ենք բերել շատ մեծ բան՝ ազգային ինքնագիտակցության վերազարթոնք, քաղաքական ակտիվություն, սեփական ճակատագիրը սեփական ձեռքում պահելու ժողովրդի վճռականություն»:

Իսկ կորցրել ենք Սերժ Սարգսյանին՝ ընդգծեց Լևոն Շիրինյանը:

«Հայաստանի գրեթե 3 նախագահներն էլ հրաժարականից հետո խորիմաստ լռելու հատկություն ունեն. բան ունեին ասելու՝ թող ասեին էն ժամանակ, երբ պիտի ասեին: Նրանք անցյալ են, և ես կուզենայի, որ մեր հասարակությունն այլևս նրանցով չզբաղվեր՝ պարզապես արժևորեր որպես ճահճի, արտագաղթի, անվստահության, բարոյական արժեքների և նաև՝ 800 հա տարածքի կորստի նախագահներ, և դրանով փակեր այդ էջը և հռչակեր չորրորդ հանրապետությունը»,- անդրադառնալով  ՀՀԿ գրասենյակում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանի խոսքով՝ ՀՀԿ-ն չի նահանջել, նրանք պարզապես ընկրկել են, շփոթված են, բայց մինչև հիմա էլ չեն ընդունում, որ ժողովուրդն իրենց չի ընդունում. «Պետք է ուշադիր լինել՝ առճակատումը դաժան է լինելու, որովհետև լութոկրատիան ոչ միայն ներքին ճակատում է բետոնե պատեր կառուցում, և փախչում-հասնում են Պետրոզավոդսկ, այլ նաև միջազգային համագործակցության ճանապարհով ուզում են մնալ՝ Նազարբաև, Պուտին և այլն: Կատաղի դիմադրություն է լինելու, որովհետև դա ստատուսի կորուստ է, որն այլևս չունեն, արժանապատվության կորուստ է, որը կարգին չեն էլ ունեցել, նաև՝ նյութական ահռելի հարստության կորուստ է. Քոչարյանի օրինակը բոլորի համար պարզ է՝ խցերը շատ դեպքերում պատրաստ են»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում