«Շիրազի Վարդը» սերիալում Շողերի դերակատար Հռիփսիմե Սարգսյանն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր ֆոտոշարքով, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Երիտասարդ դերասանուհին այս անգամ պատասխանել է մեր սիրային բլից հարցերին՝ նշելով՝ ինչի էր նման իր առաջին համբույրը, եւ ոչ միայն:
Սերը մարդուն մաքրում է արատներից եւ մոտեցնում Աստծուն:
Սիրել՝ նշանակում է պայքարել: Յուրաքանչյուր մեծ սեր բախվում է ամենատարբեր կոնֆլիկտների: Սիրում են հոգով ուժեղները:
Առաջին հայացքից կա ձգողականության ուժ:
Սիրահարվածները նման են ծաղկած ծաղիկների:
Հռիփսիմե Սարգսյան ը
Սիրելու իմ տարբերակը... Չենթարկվող ու ընդվզող մարդ եմ եւ կարծում եմ՝ լավագույն դրսեւորումը ենթարկվելս կլինի:
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել մորուքը:
Վանել՝ հիմար աչքերը:
Տղամարդը պետք է լինի կնամեծար:
Կյանքն առանց սիրո անհեթեթություն է:
Հռիփսիմե Սարգսյան ը
Երբ սիրում ես, կյանքդ արժեւորվում եւ իմաստավորվում է: Սերը մարդուն ուժ է տալիս ու միտք է լուսավորում:
Հանուն սիրո պատրաստ եմ հեռանալ մորս գրկից:
Կապ չունի՝ ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա տղամարդը, պիտի ազնիվ հոգի լինի: Ինձ նման հիվանդ լինի «դոնքիշոտությամբ»:
Սիրած էակի կողքին արթնանալ՝ նշանակում է ուժ ունենալ ապրելու մինչեւ ծերություն:
Սերը կապույտ է:
Մինչ ամուսնանալը պետք է գտնել մեկին ամուսնանալու համար:), իսկ դա ծանր աշխատանք է:
Իմ առաջին համբույրը ոչնչի նման չէր. շատ անարվեստ, ծիծաղելի ու մանկական էր:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է կործանել կյանքդ:
Հռիփսիմե Սարգսյան ը
Առաջին ժամադրությունը պետք է լինի միակը:
Երբ սիրում ես, պետք է պահպանես, պաշտպանես սերդ:
Տղաներին դուր է գալիս իմ… ցավոք սրտի, ոտքերն ու շրթունքները:
Կամուսնանամ, եթե … Չեմ ամուսնանալու:
Չեմ սիրում տղաների, ովքեր չեն աստվածացնում կնոջը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: