ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում հրադադարի խախտում չի եղել

ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում հրադադարի խախտում չի եղել

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, խախտում չի գրանցվել, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնել են ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյանը, որոնք շինանյութերով բեռնված Կարմիր շուկայից ընթացել են դեպի Շուշի և սառած ճանապարհների պատճառով վթարի ենթարկվել։

Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխում դրանց նշանակման վայր։

Նաև նշվում է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ, շարունակում են որոնել զոհված զինծառայողների մարմինները Հադրութի, Լաչինի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում:

ՌԴ ՊՆ-ից նշում են, որ խաղաղապահները Լաչինի միջանցքով ուղեկցել են Ադրեջանի Զինված ուժերի մեկ ավտոշարասյուն դեպի Քաշաթաղի շրջանի Հակ գյուղ ու հետ։

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ԼՂ-ում առաջիկա 5 տարում ծառայություն են իրականացնելու ռուս խաղաղապահները։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---