211652_close_icon
views-count46351 դիտում article-date 10:57 11-07-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Մեղվիկ» կոչվող այգու մոտ կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու կիսամերկ դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութւան Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Լոռու մարզում տեղի ունեցած մահվան դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող «Մեղվիկ» կոչվող այգու մոտ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ հետևի նստատեղում, տղամարդու դի կա: Նշված վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Անտոնյանի, ինչպես նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպեչատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Նազարյանը: Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Հովսեփ Բ.-ի դին՝ կիսամերկ վիճակում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Միայն բերանի շրջանում առկա է եղել չափավոր քանակի արյունաշչային հեղուկի արտահոսք: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր