Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Երանի թե Փաշինյանը չկրկնի Տեր-Պետրոսյանի սխալը և վերջում չհայտարարի, թե սխալվել է կադրերի հարցում

«Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»: Ահա այսպիսի չափազանց ուշագրավ հայտարարություն է արել ԱԺ պատգամավոր և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Ինչպես տեսնում ենք, ներիշխանական «հակամարտությունը» առավել սուր և արդեն իսկ հրապարակային դրսևորումներ է ստանում, իսկ Միքայելյանի հայտարարությունն ասվածի վառ վկայությունն է: Բայց այս հոդվածի շրջանակներում մենք չենք խոսի այդ հիմնախնդրի մասին, քանի որ «Առաջին լրատվական»-ի«Իշխանության «մեծ ֆիլտրումը…» հոդվածում մեր գործընկերն արդեն իսկ հանգամանորեն անդրադարձել է ներկուսակցական դիմակայության պատճառներին և առանձնահատկություններին:

Իսկ այս գրվածքի առաքելությունն է վերլուծել հիմնախնդրի բարոյական և էսթետիկական կողմը՝ փորձելով ամբողջացնել դիմակայության խճանկարը:

Իհարկե, դժվար կլինի չհամաձայնել ԵԿՄ նախագահի ձևակերպումների հետ, իսկապես նա ճիշտ է ասում. միջին վիճակագրական ՔՊ-ականներն ու չինովնիկները կարծես թե կորցրել են իրականության զգացողությունն ու ամեն ինչ անում են թավշյա հեղափոխության արժեզրկումն ու պարտությունը մոտեցնելու համար:

Սասուն Միքայելյանի խոսքից պարզ է դառնում, որ նրա հիմնական անհամաձայնությունը կապված է եղել Աբովյանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածուի հետ: Նա բառացիորեն ասում է հետևյալը. «Ռոմանոսը ցանկանում է մարզում «դեմք դառնալ»՝ փորձելով իր թեկնածուին քաղաքապետ դարձնել, ինչը, սակայն, նրան այդպես էլ չի հաջողվել»:

Իհարկե, Կոտայքի մարզպետի այս մոտեցումը, մեղմ ասած, «տղայական» վարքագիծ է հիշեցնում: Տպավորությունն այնպիսին է, թե երջանիկ պատահականությամբ բարձր պաշտոնի հայտնված մարզպետը ցանկանում է ամեն գնով ինքնահաստատվել: Ինքնահաստատումի ճիգը պարոն մարզպետին երբեմն շպրտում է պարինիրվանայի անզգայության միջավայր՝ որտեղ էլ նա փորձում է մտնել «պրովինցիալ փոքրիկ վարչապետի» կերպարի մեջ: Կերպափոխության այս գործընթացն, իհարկե, դատապարտված է ձախողման և հաջողված է միայն մեղմ ժպիտ առաջացնելու տեսանկյունից:

Բայց որքան էլ, որ Սասուն Միքայելյանի քննադատությունը տեղին լինի, այնուամենայնիվ, այս պարագայում բախվում ենք երեսպաշտության չափազանց լպրծուն դրսևորման հետ: ԵԿՄ նախագահը մարզպետին քննադատում է մի երևույթի համար, որի առավել վատ տարակերպն ամիսներ առաջ հենց ինքն է կյանքի կոչել: Եթե Ռոմանոս Պետրոսյանը փորձում էր Աբովյանի քաղաքապետ դարձնել իր «մարդուն», ապա Սասուն Միքայելյանը ամիսներ առաջ, ոչ ավելի ոչ պակաս, իր որդուն բազմեցրեց Հրազդանի քաղաքապետի փափուկ «գահին»:

Մի՞թե սա երեսպաշտություն չէ: ԵԿՄ նախագահը Հրազդանում ինքն իրեն «բդեշխի» կարգավիճակ է շնորհել՝ հաստատելով «դինաստիական» տիրապետություն, և այսքանից հետո քննադատության թիրախ է դարձնում անմեղ մեղավոր մարզպետին, որը երբեմն ինքն իրեն մարզային փոքրիկ վարչապետ է զգում և ոչ ավելին:

Իհարկե, իրավիճակն այս զավեշտալի է, և այսքանից հետո հակահեղափոխության սպառնալիքն ամեն առիթով շեշտադրող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ինչի մասին է խոսում, քանի որ հակահեղափոխությունը քաղաքի փողոցներով ազատորեն շրջող պոզով ու պոչով կենդանի չէ։ Հակահեղափոխությունը նույնիսկ քոչարյանական գվարդիան էլ չէ, որը պարտված է ու ջախջախված և դժվար թե մոտ ապագայում կարողանա ուշքի գալ։ Ամենավտանգավոր հակահեղափոխությունը կառավարող ուժի ներսում է, թիմի մեջ, կառավարության ու խորհրդարանի միջանցքներում։ Ուրիշ ոչ մի տեղ պետք չի հակահեղափոխություն փնտրել, քանի որ այն վարչապետի քթի տակ է, կողքի աշխատասենյակում, ընդունարանում, պառլամենտի ճաշարանում և որտեղ պատահի։ Ուշադիր նայելու դեպքում այն տեսանելի է, իսկ ականջները լարելու դեպքում էլ՝ լսելի, ինչու ոչ նաև շոշափելի։ Հակահեղափոխությունը մարդիկ են՝ ինտրիգներ ու դավադրություններ սանձազերծողները, թիմակիցներին հանձնողները, զինակիցների դեմ հոդվածներ պատվիրողները, վարչապետին կեղծ տեղեկատվություն մատուցողները։ Հակահեղափոխությունը վարչապետի նշանակած անհաջող և անտաղանդ կադրերն են, որոնք ամեն օր և ամեն առիթով հեղինակազրկվում և ծաղրի առարկա են դառնում՝ հեղինակազրկելով ու ծաղրի առարկա դարձնելով նաև հեղափոխությունը:

Ասվածի համատեքստում Սասուն Միքայելյանն իսկապես ճիշտ է նկատում. «Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»: Եվ հեռացման առաջնային պատասխանատուն վարչապետն է լինելու, ավելի շուտ՝ նրա նշանակած կադրերը, քանի որ իրականում կադրերն են որոշում ամեն ինչ: Պետական համակարգը չի կարող երկար ժամանակ արդյունավետ գործել մեկ անձի հեղինակությամբ և ազդեցությամբ պայմանավորված: Ինչ-որ մի օր այդ անձը սպառվելու է՝ իր հետ միասին սպառելով նաև ամբողջ համակարգը, որը ողողված է աշխատանքի տեսանկյունից անգործունյա, բայց ինտրիգներ սանձազերծելու տեսանկյունից «հանճարեղ» կադրերով:

Պետք է հստակ արձանագրել, որ պետությունը տարբեր անհատների անձնային բարդույթների և հոգեբանական խնդիրների բավարարման համար նախատեսված տարածություն չէ: Երանի թե Փաշինյանը չկրկնի Տեր-Պետրոսյանի սխալը և վերջում չհայտարարի, թե սխալվել է կադրերի հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում