Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իմ մասով էլ բացթողում կա. Լևոն Մնացականյանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի նիստին

Իմ մասով էլ բացթողում կա. Լևոն Մնացականյանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի 
հարցով հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ՀՀ ազգային ժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանել է հնչած բոլորին հարցերին։ Նա վստահեցնում է ՝ ՊԲ-ն պատերազմի օրերին կատարել է իր առջև դրված խնդիրը, թեև չի հերքում, որ թերություններ միշտ էլ կան, իր մասով ևս բացթողում կա: «Արմենպրես»հաղորդմամբ՝ Մնացականյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: Ցանկացած հարց ստացել է պատասխան: Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք իրականությունը, որ եղել է Ապրիլյան գործողությունների ժամանակ»,-ասաց Մնացականյանը:

Հարցին, թե արդյոք այդ օրերին եղել են բացթողումներ, որ կարող էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի համար, նա պատասխանեց՝ իհարկե ոչ: «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ հաղթանակել է»,-ասաց նա:

Անդրադառնալով թերություններին՝ Մնացականյանը նշեց, որ, իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անեն, այնքան անելիքներ կան: ՊԲ-ն այդ ուղղությամբ աշխատում է: Հարցին, թե արդյոք ինքը բացթողում ունեցել է, նա պատասխանեց. «Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առել այն»:

 Նա վստահեցրեց՝ ՊԲ-ն այդ  օրերին խնդիրը կատարել է: Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական կողմի զոհերի թվին՝ նա  ասաց. «Ապրիլի 2-5 –ը եղել է 75 զոհ, որից 35-ը եղել են ժամկետային զինծառայող»: 

Խոսելով կորցրած տարածքների մասին՝ նա նշեց. «Մեր հաշվարկով մինչև 400 հա է»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ աշխատել են 4 ժամ, նույնիսկ ընդմիջում չեն արել: Հանձնաժողովի այսօրվա աշխատանքը նա գնահատեց արդյունավետ։ «Մնացածը կյանքը ցույց կտա, թե այդ արդյունավետությունը որքանով արտացոլված կլինի մեր եզրակացությունների մեջ: Մենք այսօր մեր աշխատանքի վերջնափուլում ունեցել ենք շատ կարևոր հանդիպում: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ: Հանձնաժողովի համար շատ կարևոր է այսօրվա անկեղծ շփումը: Նույնիսկ հարցաշարի մեջ չներգրավված հարցեր ենք գտել, խոսել դրանց շուրջ»,-նշեց նա:

Հանձնաժողովը օրեր առաջ իր նիստին հրավիրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը ներկայացրել էր, պատասխանել հարցերին:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am