Եթե ապրիլին 1000 թեստավորվածից վարակված էր 140 մարդ, ապա մայիսին այդ թիվը հասել է 345-ի. հունիսին նվազման միտում կա

Աշխարհում էլ, Հայաստանում էլ սուր շնչառական COVID-19-ով հիվանդության տարածման ցուցանիշներին շատերն են հետեւում: Հիվանդությունն առօրյա կյանքում շատ բան է փոխել, ոմանց համար՝ գրեթե ամեն ինչ: Եվ մարդիկ հաճախ սրտատրոփ սպասում են «օրվա թվերին», դրանք մտովի համեմատում երեկվա, անցյալ շաբաթվա հետ ու փորձում գլխի ընկնել, թե ուր ենք հասել: Եվ թեպետ, ինչպես գիտնականներն են պնդում, «հաստատված դեպքերի» ու «կորոնավիրուսից մահացածների» թվերը ճշգրիտ համարել, դրանցով կառուցված կորերով իրական պատկերը որոշել հնարավոր չէ, քանի որ դրանք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մի շարք տվյալներ չեն ներառում, սակայն որոշակի մոտավորության պատկեր ստանալ կարող ենք:

Այսպիսով, հիմք ընդունելով բացառապես պաշտոնական տվյալները՝ դիտարկենք, թե վարակի տարածման ինչ ցուցանիշներ են գրանցվել մեր երկրում՝ խմբավորելով տվյալները յոթնօրյա փուլերով (համարվում է, որ նվազագույնը այդքան է հիվանդության գաղտնի շրջանը):

Հայաստանում առաջին վարակակիրը պաշտոնապես գրանցվեց մարտի 1-ին: Մարտի 13-ից մեր երկրում հայտարարվեց արտակարգ դրություն վարակի տարածումը կանխարգելելու նպատակով: Սահմանափակումներ դրվեցին թե տեղաշարժի, թե հանրային վայրերում կուտակումների, թե միջանձնային ակտիվ շփումների վրա: Աշակերտներն ու ուսանողներն այս ուսումնական տարեվերջին այդպես էլ դպրոց-համալսարան չգնացին. նրանք առավել անհանգստությամբ հետեւում են վարակի թվերին՝ հուսալով, որ նոր ուսումնական տարում ընկերների հետ, թեկուզ դիմակով, սակայն առերես շփվելու, խաղալու, դասի նստելու հնարավորություն կունենան: Կառավարությունը տեւական ժամանակ խնդրեց-հորդորեց փակ տարածքներում կրել դիմակներ եւ հետեւել ձեռքերի հիգիենային, հիմա արդեն պահանջում է առանց դիմակների տանից դուրս չգալ եւ դրսում էլ պահպանել սոցիալական հեռավորություն: Պահանջների նման խստացման համար հիմք են ոչ միայն «օրվա» եռանիշ-քառանիշ թվերը, այլեւ վերջին օրերին առաջացած՝ մահճակալների անբավարարության խնդիրը, որն այս պահին՝ ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների այս քանակի համար լուծված է: Հիշենք, որ եղավ մի պահ, երբ պատասխանատուների խոսքով, հոսպիտալացման կարիք ունեցող 200 հիվանդ տանն էր սպասում իր հերթին, իսկ նրանցից մեկն էլ մահացավ՝ ժամանակին չստանալով անհրաժեշտ բուժօգնությունը:

Հիմա դիտարկենք պաշտոնական կորոնաթվերի դինամիկան:

Մարտ ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում կատարված 411 թեստից բացասական է եղել 383-ը, դրական՝ 28-ը, մարտի 15-ին հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված առաջին մարդը: Մարտի երկրորդ կեսին կատարված 2743 թեստից բացասական պատասխան է ստացվել 2200-ի համար, դրական՝ 543-ի, ապաքինվել է 30 մարդ, մահացել՝ 3-ը: Ապրիլից թվերն սկսել են արագորեն աճել:

Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում կատարված 2177 թեստից դրական է եղել՝ 310-ը, այսինքն՝ կատարված թեստերի 14.2 տոկոսը:

Ապրիլի երկրորդ շաբաթվա ընթացքում կատարված 3645 թեստից դրական է եղել՝ 230-ը: Նախորդ շաբաթվա համեմատ այս ընթացքում մոտ 1.5 անգամ ավելի թեստ է արվել, կատարված թեստերից դրական է եղել 6.3 տոկոսը:

Ապրիլի երրորդ շաբաթվա ընթացքում կատարված 5872 թեստից դրական է եղել՝ 362-ը: Այս ընթացքում կրկին ավելացվել է թեստերի թիվը, իսկ դրական դեպքերի հարաբերակցությունը մնացել է գրեթե նույնը՝ կազմելով 6.1 տոկոս:

Ապրիլի չորրորդ շաբաթվա ընթացքում կատարված 5223 թեստից դրական է եղել 459-ը: Այս ընթացքում արվել է ավելի քիչ թեստ, կորոնավիրուս է հաստատվել թեստավորվածների 8.8 տոկոսի մոտ:

Ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 5-ը կատարված 6740 թեստից դրական է եղել 850-ը, կորոնավիրուս է հաստատվել թեստավորվածների 12.6 տոկոսի մոտ:

Մայիսի 6-12-ը կատարված 7837 թեստից դրական է եղել 936-ը: Թեստերի քանակը մի փոքր էլ ավելացել է, հաստատված դեպքերի համամասնությունը՝ մի փոքր նվազել՝ 11.9 տոկոս:

Մայիսի 13-19-ը կատարված 9305 թեստից դրական է եղել 1553-ը: Կրկին ավելացել են թեստավորվողները, բավական աճել է նաեւ հաստատված դեպքերի համամասնությունը՝ 16.7 տոկոս:

Մայիսի 20-26-ը կատարված 9607 թեստից դրական է եղել 2503-ը: Թեստերի՝ նույն թվի պարագայում նախորդ շաբաթվա համեմատ 1.6 անգամ աճել է հաստատված դեպքերի տոկոսը՝ դառնալով 26.1:

Մայիսի 27-ից հունիսի-2-ը կատարված 7972 թեստից դրական է եղել 2750-ը: Այս շաբաթ ավելի քան երկու անգամ աճել է գրանցված մահերի թիվը՝ 72 մահ: Այս ընթացքում դրական արդյունք է ունեցել կատարված թեստերի 34.5 տոկոսը:

Հունիսի 3-9-ը կատարված 11506 թեստից դրական է եղել 3579-ը: Այս ընթացքում թեստերն ավելացվել են, դրականները կազմել են 31.1 տոկոսը:

Հունիսի 10-16-ը կատարված 14444 թեստից դրական է եղել 3930-ը: Այս ընթացքում թեստերը կրկին ավելացվել են, դրական է եղել 27.2 տոկոսը:

Հունիսի 17-22-ը կատարված 10517 թեստից դրական է եղել 2973-ը: Եվ կրկին թեստերն ավելացվել են, իսկ դրականները կազմել են 28.2 տոկոսը:

Այսպիսով, եթե ապրիլին պարզվում էր, որ ամեն 1000 թեստավորվողից վարակակիր է մինչեւ 140-ը, ապա մայիսին 1000 թեստից դրական էր ստացվում մինչեւ 345-ը, այդ թիվը մի փոքր նվազել է այս ամիս՝ մինչեւ 300:

Նշենք, որ այսօրվա տվյալներով՝ մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21006 հաստատված դեպք, առողջացել է հիվանդներից 10144-ը, փաստացի բուժվում է 10364-ը: Մահացել է 372-ը, եւս 126 վարակակիրն՝ այլ պատճառներով:

Նախկինում ամենակարեւորն այս թվերից համարվում էր այս պահին բուժվող հիվանդների թիվը, քանի որ առողջապահական ուժերն ուղղված էին նրան, որ բուժհիմնարկներում մահճակալները բավարարեն բոլոր վարակակիրներին: Հիմա՝ բուժման ռազմավարության փոփոխությունից հետո, երբ որոշվեց, որ անախտանիշ և թեթեւ ախտանիշներով հիվանդները պիտի բուժվեն տանը, կարեւորագույն ցուցանիշներն են ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների թվերը, քանի որ ակնհայտ է, որ առանց պատշաճ բուժօգնության, նրանց կյանքը մեծապես վտանգված կլինի:

Ինչպես երեկ Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիմա ստացիոնար բուժման կարիք ունի 627 վարակակիր, նրանցից 504-ը ծանր վիճակում է, 123-ը` ծայրահեղ ծանր. 44-ը` թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացված։

Հաղորդելով, որ Հայաստանում հիմա չկա այնպիսի վարակակիր, որ ունենա հոսպիտալացման կարիք, սակայն տանը սպասի իր հերթին՝ նախարարն ասաց, որ այս պահին էլ որոշ մարզային բուժկենտրոններ վերակազմավորվում են՝ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող թիմին համար:

Եթե առողջապահական համակարգի խնդիրն է գտնել ռեսուրսներ, որ բուժօգնության կարիք ունեցող որեւէ մեկին, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, չթողնեն հիվանդանոցի բակում՝ անօգնական մեռնելու, ապա քաղաքացիների խնդիրն է վարակի տարածման՝ մեկից մյուսներին փոխանցման ինդեքսն իջեցնելը: Ըստ մասնագետների՝ կարելի է ասել, որ վարակը մարում է այն ժամանակ, երբ այդ ինդեքսը դառնում է փոքր 1.0-ից, այսինքն՝ մեկ մարդը վարակում է ոչ ավելի, քան մեկ մարդու: 

Ամփոփելով նշենք, որ աշխարհում, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հատել է 9 միլիոնի սահմանը, մահացել է շուրջ 472 հազար մարդ, բուժվել՝ 4.5 միլիոնը: ԱՄՆ-ում մահացածների թիվը գերազանցել է 120 հազարը, Բրազիլիայում՝ 51 հազարը. կանխատեսում են, որ առաջիկա օրերին այս երկիրը վարակի տարածման ու մահվան ամենաբարձր ցուցանիշները կունենա:

Ընդհանուր առմամբ, վարակի տարածման էպիկենտրոնն այժմ Լատինական Ամերիկայում է, սակայն դեպքերի թիվն արագորեն աճում է նաեւ Հնդկաստանում եւ Պակիստանում, երկրորդ ալիքի մասին են խոսում Հարավային Կորեայում, նոր բռնկումներ են արձանագրել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, ուր խստացրել են սահմանափակումները: Նմանատիպ վիճակ է նաեւ Իսպանիայի Հուեսկա նահանգում, ուր վերադառնում են կարանտինային սահմանափակումների:

Տպել
1996 դիտում

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին