211652_close_icon
views-count56050 դիտում article-date 13:50 23-10-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21011-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Մրգաշատ գյուղի վարչական տարածքում, բախվել են 36-ամյա Մանուկ Մ.-ի վարած ВАЗ 21011 մակնիշի 33 VO 595 համարանիշի և 34-ամյա Արշակ Ե.-ի վարած Ford Transit մակնիշի 35 PZ 202 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 21011-ը գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու գազոնի մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Մանուկ Միքայելյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գագիկ Հակոբյանի գլխավորությամբ: Գլխիվայր շրջված ավտոմեքենան ոստիկանության Մեծամորի բաժնի ոստիկանների, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և այն քարշակով տեղափոխվում է անվտանգ վայր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր