Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Եթե ԱՄՆ-ից օգնություն չենք ստանում, ապա պետք է գոնե բիզնեսի կայացման համար ինչ-որ գործողություններ ձեռնարկենք

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղեկալ Բրիջիթ Բրինքին։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ հանդիպումից ամերիկյան կողմն ակնկալում է  հստակ գաղափարներ տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ հայ -ամերիկյան հարաբերություններն  իրականում անհամեմատ ավելի մեծ պոտենցիալ ունեն, քան այսօր իրագործվում է.«Դա ոչ միայն համայնքի առկայությունն է, այլ ընդհանրապես հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է՝ կարելի էր Հայաստանն օգտագործել որպես կամուրջ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտուր անելու համար և դա կարելի է անել ոչ թե պետությունների, այլ անհատ ձեռնարկատերերի միջոցով։ Ենթադրենք՝ ամերիկյան թեկուզ հայկական ծագումով բիզնեսմենները այստեղ կարող էին արտադրություններ դնել և ապրանքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ցածր մակարդակը, այն կարող էր  բավականին էֆեկտիվ բիզնես-մոդել լինել։ Նման հեռանկարներ Հայաստանում կան այս պահին և Միացյալ Նահանգների բիզնեսը կարող  է հետաքրքրված լինել այս ուղղություններով»,-ասաց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանը նաև նշում է, որ այս հարցում Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը, ինչպես նաև կախվածությունը Ռուսաստանից  խոչընդոտ լինել չի կարող.«Ես չեմ կարծում, որ եթե ինչ-որ մեկը Հայաստանում բերի գումար ներդնի, գործարան բացի ու պատրաստի արտադրանք արտահանի Եվրասիական շուկա՝ ինչ-որ մեկը կարող է դրան դեմ լինել։ Ընդհակառակը՝ եթե կարողանանք ճիշտ օգտվել այս վիճակից,  ապա երկկողմ  բիզնես կապերի զարգացման համար դա շատ օգտակար կարող է լինել»,-ասաց միջազգայնագետը։

Սուրեն Սարգսյանը նաև հավելում է, որ անկախ մեր ցանկությունից՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատվելու է և մենք չենք կարող մնալ միայն օգնություն հայցող պետություն. «Վերջին տարիների դինամիկան հենց դա է հուշում։ Մենք գիտենք, որ այս տարվա համար ռեկորդային ցածր մակարդակի օգնություն է հատկացված Հայաստանին՝ եթե համեմատենք նախորդ տարիների հետ։ Այս տենդենցն իհարկե շարունակական է լինելու և մենք պետք է դրան այլընտրանքներ գտնենք»,-ասաց նա։

Ս. Սարգսյանի խոսքերով՝ եթե Միացյալ Նահանգներից օգնություն չենք ստանում, ապա  պետք է գոնե բիզնեսի կայացման համար ինչ-որ գործողություններ ձեռնարկենք.«Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները այդուհանդերձ միջին բիզնեսն է, չեմ պատկերացնում, որ Միացյալ Նահանգներն այստեղ խոշոր ներդրումներ անի։ Արդյոք էներգետիկայի ոլորտում կարող  է լինել նման հետաքրքրություն՝ չեմ կարող ասել, որովհետև այսքան ժամանակ ընդամենը 2014-ին մի մեծ պայմանագիր է  կնքվել ԱՄՆ-ի ու  Հայաստանի  միջև՝ Որոտանի կասկադ ՀԷԿ-ի հետ կապված, դա եղել է Հայաստանում ԱՄՆ-ի ամենախոշոր ներդրումը՝ 140 միլիոն դոլլարի մոտավորապես  և դրանից հետո  եթե կա պոտենցիալ ու այդ պոտենցիալը չի օգտագործվում, ապա լավ չէ։ Իսկ եթե պոտենցիալ չկա ՝ նույնպես լավ չէ։ Մենք պետք է հույս դնենք միջին բիզնեսի, առևտրի, ապրանքաշրջանառության վրա, որովհետև դրանք այն բաներն են , որ կարող են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար խթան հանդիսանալ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում