«Ընդհանուր առմամբ մենք ունենք լավ արդյունքներ։ Մենք հայտարարել ենք, որ չենք մտածում, թե հարյուր տոկոսով ներգրավվածություն կունենանք։ Նախարարությունը հիմա ամփոփում է անցած մեկ շաբաթվա հեռավար ուսուցման գործընթացը և խնդիրները հընթացս լուծումներ են ստանում։ Մենք պետք է այս հնարավորությունը օգտագործենք հեռավար կրթության հարթակները զարգացնելու և ուսուցիչներին և աշակերտներին համապատասխան հմտություններ տալու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հեռավար կրթությանը։