Thursday, 18 04 2024
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է

Խորհուրդ կտամ եվրոպացի մեր գործընկերներին ուշադիր հետևել՝ ՀՀԿ-ականներն ինչեր են խոսում տարբեր «սպուտնիկներ» վազելով

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիթերյան գրառումով աջակցել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ իշխանությանը կոչ անելով հարգել Սահմանադրությունն ու օրենքը և իշխանության փոխզսպման սկզբունքը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նման հայտարարությունը Հանրապետական կուսակցության նպատակադրված ջանքերի արդյունք է: «Սա միակողմանի հայտարարություն է։ Չմոռանանք, որ Հանրապետական կուսակցությունը հեղափոխության հենց առաջին օրերից տարբեր արևմտյան կառույցներում փորձում է ապացուցել, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, և այս իշխանությունը ռուսամետ է։ Իսկ ռուսական ուղղության վրա էլ փորձում է ապացուցել, որ ինչ արել է, Սորոսն է արել։ Ընդ որում՝ այդ ամենն անում է միաժամանակ։ Սա այդ ընդհանուր արշավի մասերից մեկն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը հարցադրում արեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանում իշխանությունները չպետք է տարանջատված լինեն, այո՛, պետք է լինեն։ Բայց դա ի՞նչ կապ ունի Հրայր Թովմասյանի հետ, և ընդհանրապես՝ Հրայր Թովմասյանն ի՞նչ կապ ունի Սահմանադրական դատարանի ու սահմանադրական արդարադատության հետ։

Վերջին դիրքապահ Հրայր Թովմասյանն այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ նրանք եվրոպացի մեր գործընկերների մոտ ստեղծել են թյուրիմացություն՝ նաև օգտագործելով այն փաստը, որ ներկայումս Հայաստանում իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Իմ քայլը» դաշինքը, չի անդամակցում այդ համաեվրոպական կառույցին՝ հանձին ԵԺԿ-ի, օգտագործելով այդ ընդհանուր դասավորությունը՝ նրանք փորձում են Հայաստանի վրա «մարդ բերել»»։

Ինչ վերաբերում է Դոլի մտահոգություններին, քաղաքագետը նշեց. «Բոլորն էլ մտահոգվելու իրավունք ունեն, բայց այստեղ մտահոգվելու որևէ հիմք չկա։ Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները ԵԺԿ-ին, այդ կուսակցությանն անդամակցող հիմնական կուսակցությունների ղեկավարներին պետք է բացատրեն, որ Հայաստանում ժողովրդավարությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում Սահմանադրությունը, սահմանադրական արդարադատությունը պետք է մաքրվի աղվանհովսեփյանական, գագիկհարությունյանական մետաստազներից, և Հայաստանը այդ շլագբաումները իր դիմացից հանելով՝ պետք է շարունակի իր անկասելի ընթացքը ժողովրդավարության ճանապարհով»։

Այստեղ, ըստ Մեհրաբյանի, անելիքներ ունեն նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Բրյուսելում և եվրոպական տարբեր երկրներում. «Եթե այդ բացատրական աշխատանքը չեն կատարում, բա էլ ինչո՞վ են զբաղված։ Նախկին իշխանությունների մնացուկների պրոպագանդան կամ այս կամ այն պաշտոնյայի ականջին նստելը, պարզվում է, շատ ավելի զորեղ են, քան Հայաստանի Հանրապետության փաստարկները, որոնք պարզվում է՝ տեղ չեն հասնում»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ժամանակն է, որ մեր եվրոպացի գործընկերները թարմացնեն ԵԺԿ-ում անդամակցության ինստիտուտը: «Հարցերին պետք է մի քիչ ավելի խորը նայել։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն գաղափարական ընդհանրություններ ունի ոչ թե ԵԺԿ-ի, այլ «Ենի Ազերբայջան» կուսակցության հետ, Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության, «Եդինայա Ռոսիա»-ի, Էրդողանի ղեկավարած ուժի հետ, բայց ոչ՝ ԵԺԿ-ի։ Խորհուրդ կտամ՝ մի քիչ ավելի ուշադիր հետևեն լրահոսին, տեսնեն, թե հանրապետականներն ինչեր են ասում տարբեր «սպուտնիկներ» վազելով։ Արդյունքում նման թյուրիմացություններ չեն առաջանա, և նման մտահոգություններ էլ մեր եվրոպացի գործընկերները չեն ունենա»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում