Կարմիր խաչը կողմերի հետ երկխոսում է. մարտադաշտում կաշխատեն, երբ երաշխիքներ լինեն

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակմամբ սկսված պատերազմն արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում է արդեն 23-րդ օրը: Ինչպես հաճախ նշում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, մեծ ինտենսիվությամբ ընթացող մարտերի պարագայում լինում են դիրքային փոփոխություններ, և նահանջող կողմերը միշտ չէ, որ կարողանում են իրենց հետ տանել դիերն ու վիրավորներին: Նաև հակառակորդի շարքերում հայկական սահմանների վրա հարձակվողների թվում են ոչ միայն ադրբեջանցիներ, այլև մեծ թվով սիրիացի վարձկան-ահաբեկիչներ, թուրք զինվորներ, որ տասնյակներով խոցվում են հայկական զինուժի կողմից՝ թե՛ տեղանքի առանձնահատկություններով, թե՛ հայ զինվորների սառնասիրտ ու ճշգրիտ աշխատանքով, թե՛ վարձկան-զինյալների՝ նմանատիպ մարտերի անպատրաստ լինելով պայմանավորված: Եվ հիմա միջդիրքային տարածքներում հարյուրավոր դիեր կան, չի բացառվում նաև վիրավորների առկայությունը:

Երկու կողմից մարտադաշտից դիերի և վիրավորների դուրսբերման նպատակով երկու անգամ (Ռուսաստանի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 11-ին, Ֆրանսիայի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 18-ին) կողմերը հայտարարեցին մարդասիրական հրադադարի մասին: Ենթադրվում էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի կունենան ինչպես դիերի-վիրավորների դուրսբերման աշխատանքները, այնպես էլ՝ երկու կողմում գերի ընկած զինծառայողների փոխանակում: Սակայն ադրբեջանական կողմը հրադադարն առաջին անգամ խախտեց ուժի մեջ մտնելուց 5 րոպե անց, երկրորդ անգամ՝ 4 րոպե անց: Կարծիքներ կան, որ Ադրբեջանի նախագահ Ալիևին ձեռնտու չէ տարհանել յուրայինների դիերը, քանի որ մեծաքանակ կորուստների համար պիտի պատասխան տա սեփական ժողովրդին, ինչը չի կարող, դրա համար էլ խոչընդոտում է մարդասիրական աշխատանքների հնարավորության ստեղծմանը:

Իսկ ստեղծված իրավիճակը, բարոյական ու հումանիտար հարթությունում խնդիր դառնալուց զատ, նաեւ համաճարակային առումով է վտանգ ներկայացնում: Առողջապահության նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զոհվածների մարմինների դուրս չբերելը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում են, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ (մասնավորապես՝ խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա) փոխանցող կամ բնական պահոց՝ դառնալով միջատների, վայրի կենդանիների սնվելու, բազմանալու բարենպաստ միջավայր։ Իսկ վարակիչ, այդ թվում՝ հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը կստեղծի բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները։

Իսկ ի՞նչ է անում և ի՞նչ կարող է անել Կարմիր Խաչի միջազգային ընկերությունն այս պարագայում, արդյո՞ք աշխատելու հնարավորություն չստեղծվելու դեպքում (ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են) Կարմիր խաչն այլ անելիք ու գործառույթ չունի: Այս հարցերին «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատասխանեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

- Մենք կողմերի հետ երկխոսության մեջ ենք. կոնֆիդենցիալ բնույթ կրող երկխոսության բովանդակությունը չեմ կարող մանրամասնել, բայց դրա հիմքում ընկած է մտահոգությունը՝ կապված իրավիճակի հետ և իրավիճակի հրատապության հետ: Մենք պատրաստակամ ենք և պատրաստ ենք կատարել մարդասիրական հանձնարարականը. միակ հանգամանքն այն է, որ ներգրավված կողմերը պետք է պահպանեն հրադադարը, որպեսզի մեր թիմերի և, եթե խոսք լինի վիրավոր զինվորների դուրս բերման մասին, նաև նրանց համար, ապահով և անվտանգ լինի գործողությունը՝ սկզբից մինչև ավարտը: Այս երաշխիքների պարագայում մեր կազմակերպությունը կազմ ու պատրաստ է մեր աջակցությունը տրամադրել կողմերին:

- Եթե ադրբեջանական կողմը երաշխիքներ չտրամադրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդպես էլ չի՞ կարող այդ հատվածում աշխատել:

- Կապ չունի՝ որ կողմը, մեզ պետք է՝ շփման գծի երկու կողմերն էլ անվերապահ տրամադրեն այդ երաշխիքները:

- Խնդիրն ադրբեջանական կողմի հե՞տ չէ:

- Չեմ կարող ասել այդ մասին, ոչ մի կողմի մասին: Մեր կազմակերպությունը մարդասիրական բնույթ է կրում, և այս առումով չեմ կարող որևէ նման մեկնաբանություն տալ:

- Այս իրավիճակն այստեղ բացառի՞կ է, թե՞ հակամարտությունների ժամանակ տարբեր տարածաշրջաններում դիտարկվում է: Եվ ի՞նչ է արվում, ի վերջո, ի՞նչ մեխանիզմներ կան հումանիտար և պանդեմիկ նման դրություններից դուրս գալու համար (նաև երեկ առողջապահության նախարարությունն է նշել, որ դիերը կարող են համաճարակների պատճառ դառնալ):

- Տարբեր տարածաշրջաններում շատ տարբեր դրություններ են արձանագրվում: Ընդհանրապես, ռազմական գործողությունների ընթացքն ամեն տեղ տարբեր է, ամեն տեղ բարդ է, և մարդասիրական խնդիրները լուծելը ամեն տեղ էլ հեշտ չէ: Բայց այստեղ շատ կարևոր է ընդգծել այս ամենի մարդասիրական նպատակը, որովհետև դուք պատկերացնո՞ւմ եք մարդկանց, որ սպասում են իրենց հարազատների մասին լուրերի, և մենք չենք կարողանում այդ աշխատանքներն անել:

- Մինչև երաշխիքներ չլինեն՝ ոչինչ չե՞ք կարող անել:

- Ի վերջո, դա կողմերն են որոշում, մենք չենք կարող ինքնուրույն գործել: Բայց էլի նշենք, սա մարդասիրական կարևորագույն խնդիրներից է. թույլ չտալ, որ այս ամենը այսպես բարձիթողի վիճակում մնա: Եվ մեր ներկայությունն այստեղ հենց դրա համար է, որ խնդրին լուծում տրվի: Մեր ներկայությունը հենց դրանով է կարևոր, որ կողմերին տալիս է լրացուցիչ հնարավորություն մի միջնորդի, որ կարող է իրենց օգնել այդ հարցում:

- Կարո՞ղ եք ասել, ձեր երկխոսությունն ի՞նչ փուլում է, մո՞տ եք հաջողությանը:

- Մենք բովանդակային մասը չենք կարող մեկնաբանել, աշխատանքները՝ երկու կողմի հետ առանձին-առանձին, կարող եմ ասել, ընթացքի մեջ են: 

Հ.Գ. Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները երեկ Ադրբեջանում այցելել են գերեվարված երեք զինծառայողներ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Նրանք ծանոթացել են հայ ռազմագերիների առողջական վիճակին, պահման պայմաններին: Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների օգնությամբ զանգահարել են ընտանիքի անդամներին, Ալբերտ Միքայելյանը տեսաուղերձով է դիմել հարազատներին (նշում են, թե նա չի մտաբերել հարազատների հեռախոսահամարները):

 

Տպել
2018 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում