Բաժիններ՝

Քվեբեկում պետական ծառայողներին կարգելեն չադրա կրել

Քվեբեկի նահանգի իշխանությունները ցանկանում են ընդլայնել կրոնական խորհրդանիշների արգելված ցանկը, որոնք չի թույլատրվում կրել պետական ծառայողներին՝ դրանում ավելացնելով չադրան: Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը:

Կառավարությունը, որտեղ մեծամասնությունը կազմում են «Կոալիցիա հանուն Քվեբեկի ապագայի» (ԿՀՔԱ) աջ կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչները, արդեն հայտարարել է, որ պետական ծառայողների, այդ թվում՝ ոստիկանների, ուսուցիչների եւ դատավորների կողմից աշխատանքային ժամին հագուստի կրոնական ատրիբուտներ կրելու արգելքի մասին օրենքն ընդունելու պլանների վերաբերյալ: Չադրան, ի տարբերություն փարաջայի, ավելի վաղ չէր մտնում այդ ցուցակի մեջ: Վկայակոչելով Քվեբեկի միգրացիայի գործերի նախարար Սիմոն Ժոլին Բարետին՝ CBC-ը հայտնել է, որ համապատասխան օրենքը ԿՀՔԱ-ն մտադիր է ընդունել «հնարավորինս արագ»:

Հոկտեմբերի 1-ին Քվեբեկում կայացած ընտրություններում հաղթանակ է տարել «Կոալիցիա հանուն Քվեբեկի ապագայի» կուսակցությունը: Կուսակցության առաջնորդ եւ տարածաշրջանի նոր վարչապետ Ֆրանսուա Լեգոն ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել է, որ ԿՀՔԱ-ն պետական ծառայողների կողմից հագուստի կրոնական ատրիբուտներ կրելու արգելքի մասին օրենքը կընդունի «հանուն քվեբեկյան արժեքների պաշտպանության», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս