211652_close_icon
views-count4753 դիտում article-date 17:48 06-10-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին Հերացու փողոցի թիվ 1 հասցեի դիմաց անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1999 թվականին ծնված մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 1.40-ին մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 5.30-ին մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, Պարոնյան փողոցի թիվ 21/3 հասցեի մոտ բախվել է կայանված «Օպել» և «Նիսսան» մեքենաներին, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.40-ին Հերացու փողոցի թիվ 1 հասցեի մոտ միմյանց են բախվել «Նիսսան», «ԲՄՎ» և «Մերսեդես» մեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին Բաշինջաղյան փողոցի թիվ 188/1 հասցեի դիմաց անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.40-ին մի քաղաքացի վարելով «ԲՄՎ» մեքենան, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով նա և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.30-ին անհայտ մեքենայի վարորդը Արտաշատի խճուղու և Թամանցիների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 17-ին «Արտաշիսյան» պոլիկլինիկայից հաղորդում է ստացվել, որ «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է սեպտեմբերի 9-ին ժամը 21-ին Գ.Նժդեհի հրապարակում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.10-ին Շիրակի փողոցում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մեքենաները, ինչի հետևանքով վերջինիս մեքենայի անիվը պոկվել ու հարվածել է «Միցուբիշի» մեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 1.15-ին «Օպել» մեքենայի անհայտ վարորդը, Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով նույն օրը ժամը 17.10-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մեդ-Լայն» բժշկական կենտրոն: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.20-ին «Կիա» մեքենայի վարորդը Շահումյան 4-րդ փողոցի թիվ 73/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 4-ին, ժամը 16-ին «Օպել» մեքենայի վարորդը, Վերֆելի և Բարձրաբերդի փողոցների խաչմերուկի հատվածում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.50-ին «ՎՕԳԿ» «աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 9.20-ին Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղու անհայտ համարանիշի «ԳԱԶել» միկրոավտոբուսի սրահում՝ արգելակման հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2103» մեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում Մրգավետ գյուղում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլկսվագեն» մեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 21-ի սահմաններում «ՎԱԶ-21120» մեքենայի վարորդը Մարտունի քաղաքի Աբովյան փողոցում բախվել է էլեկտրական սյանը և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Օպել-Օմեգա»-ի վրորդը Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկեկի գոտուց և բախվել ճամփեզրի քարին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 20-ին «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի վարորդը, Հալաբյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 20-ի սահմաններում «Ֆոլկսվագեն»-ի վարորդը, Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին կողաշրջվել է և ստացել մարմնական վնասվածք: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 17-ի սահմաններում Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին միմյանց են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ճանապարհի 8-րդ կմ-ին «Լադա Կալինա»-ի վարորդը, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու իր մեքենայով տուժողին տեղափոխել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ում հրդեհ է բռնկվել և երկու վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.30-ի սահմաններում «ՈւԱԶ-23632»-ը Կովսական-Սյունիք ճանապարհի 55-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ-55111»-ին, ինչի հետևանքով «ՈւԱԶ-23632»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.45-ին «ՎԱԶ-2106»-ի վարորդի ինքնազգացողության կտրուկ վատանալու հետևանքով Ադելյան փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107»-ին, այնուհետև առաջ ընթանալով բախվել է «ՎԱԶ-2101»-ին, ինչի հետևանքով մեքենան բախվել է «Դաեվու»-ին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հոկտեմբերի 5-ին, ժամը 13-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 114-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր