Thursday, 18 04 2024
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք

Պետք է համարժեք հակախաղն ունենանք, որ այն ստիպի հակառակորդին զերծ մնալ  արկածախնդիր քայլերի դիմելու գայթակղությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որով կոչ են արել արցախյան գործընթացի կողմերին ձեռնպահ մնալ սադրանքներից և վերահաստատել հրադադարի պահպանման խստագույն հանձնառությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԱՀԿն կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է շփման գծին մոնիտորինգի իրականացումը ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել

-Կարելի է ասել, որ համանախագահ պետությունները ժամանակավորապես խաղաղության ապահովման, պահպանման խնդիրը, գոնե ձևականորեն, թողել են հակամարտող կողմերի քաղաքական ղեկավարության ու զինված ուժերի հայեցողությանը, իսկ հնարավոր սրացումների համար քաղաքական պատասխանատվությունն էլ, այսպիսով, իրենք իրենց վրայից հանել են: Եթե առաջիկայում խաղաղությունը հակամարտող կողմերի ջանքերով պահպանվի, ապա հարց է առաջանալու, թե արդյոք առհասարակ անհրաժեշտ է լինելու վերականգնել ԵԱՀԿ դաշտային առաքելության կողմից իրականացվող մոնիթորինգները շփման գծում ու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Մինչդեռ փոքր կամ մեծ ինտենսիվություն և ընդգրկում ունեցող ռազմական գործողությունների վերսկսումը կարող է մեր տարածաշրջանում նոր և անդառնալի փոփոխությունների հանգեցնել, ինչը համանախագահները չէին կարող հաշվի չառնել այդ հայտարարությունն անելով: Ինչ խոսք, մենք պետք է ձգտենք պահպանել խաղաղությունը, սակայն պարտավոր ենք աչքի առաջ ունենալ նաև տարածաշրջանային զարգացումների ռազմական սցենարներն, ընդ որում ինտենսիվ ու լայնածավալ պատերազմի վերսկսման տարբերակին հատուկ ուշադրություն նվիրելով:

Առհասարակ ներկայիս ճգնաժամի պայմաններում հնարավո՞ր է սպասել հակառակորդի աշխուժացում, ի՞նչ վտանգներ են հնարավոր

-Հակառակորդի ռազմական աշխուժացման հավանականությունը շարունակում է աճել տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացի ընթացիկ զարգացումներին զուգահեռ: Որքան հասկանում եմ, Բաքուն փորձելու է շեշտը դնել այնպիսի ռազմական գործողությունների վրա, որոնց միջոցով, առանց սեփական մարդկային ռեսուրսը վտանգելու, հեռահար թիրախային հարվածներ կհասցնի հայկական զինուժի դիրքերին, ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ դրանց առավելագույն վնասը պատճառելու և մեր պաշտպանունակությունը լիովին կազմալուծելու նպատակը հետապնդելով: Հավանաբար միայն այս մարտավարության հաջող կիրառման դեպքում ադրբեջանական կողմը կփորձի առաջ շարժել իր բանակային ստորաբաժանումները: Մենք պետք է համարժեք հակախաղն ունենանք և ցանկալի է, որ այդ հակախաղը ստիպի հակառակորդին զերծ մնալու արկածախնդիր քայլերի դիմելու գայթակղությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խորհրդարանում հայտարարել է, որ Տավուշում վերջին միջադեպերը վկայում են, որ անհրաժեշտ է սահմանային միջադեպերի քննության մեխանիզմներ ներդնել:Կարծում եք, ԵԱՀԿ անմիջական ներկայությունը հակամարտության գոտում կփոխարինվի՞ իրավիճակի մոնիտորինգի մեխանիզմների ներդրմամբ:

– Այս պահին նման մեխանիզմների գործնական ներդրման համար որևէ իրական նախադրյալ ես չեմ տեսնում: ԵԱՀԿ-ն անգամ մոնիթորինգային իր առաքելությունից է հրաժարվում, ուր մնաց թե առաջիկայում զբաղվի միջադեպերի հետաքննությամբ: Այսօր ավելի հեշտ է պատկերացնել, որ համանախագահ երկրներից մեկի զինուժը կմտնի տարածաշրջան ու կդիրքավորվի հակամարտ կողմերի զինված ուժերի միջև, քան ենթադրել, որ ԵԱՀԿ-ն կդիմի քաղաքական ու ռազմական տեսանկյունից ծանրակշիռ որևէ քայլի:

Շատերն այս օրերին խոսում են համաճարակի հաղթահարումից հետո գլոբալ փոփոխությունների մասին։ Կարծում եք հակամարտության լուծման ճակատագիրը և՞ս փոփոխության կենթարկվի՝ կախված նրանից, թե համաճարակից հետո ինչ վիճակում կլինեն Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը։

-Գլոբալ փոփոխությունները նախանշված են եղել դեռևս տարիներ առաջ և պայմանավորված են մի շարք բնական ու մարդածին գործոններով: Համաճարակի գործոնն ընդամենն օգտագործվելու է դրանց իրական մեխանիզմները, ծնող պատճառներն ու հեռահար նպատակները քողարկելու համար: Համաճարակը չպետք է մեզ ապակողմնորոշի՝ առաջիկայում Թուրքիայի ու թյուրքական գործոնի դերն աշխարհաքաղական զարգացումների համատեքստում ակտիվանալու է և մենք, սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, պարտավորված ենք լինելու հաշվի նստել այս հանգամանքի հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում