ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Առո՛ղջ եղեք, երջանիկ ու ներդաշնակ։
Ցանկանում եմ վստահեցնել, որ Հայաստանը լինելու է բռնությունից զերծ, հավասար իրավունքներ ու դրանք իրացնելու հավասար հնարավորություններ ընձեռող, կանանց տնտեսական կարևոր ներուժն օգտագործելու պայմաններ ստեղծող երկիր, որտեղ մեր աղջիկ երեխաները չեն վախենա երազել՝ դառնալ հրշեջ, ճարտարապետ ու վարչապետ»,-գրել է նա։
https://www.facebook.com/tigran.avinyan/photos/a.2084815798489496/2428616710776068/?type=3&theater