Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Հեղաշրջման տարօրինակ կոչ. քանի՞ այդպիսի դեպք է հայտնի

«Իմ քայլը» պետք է հեռացնի վարչապետ Փաշինյանին, ընտրի նոր վարչապետ և ձեռնարկի քայլեր երկիրը վտանգավոր հեռանկարից զերծ պահելու համար: Կառավարող մեծամասնությանն այդպիսի կոչով է դիմել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ֆեյսբուքյան իր գրառումով: Միքայել Մինասյանին չի բավարարել իր վերջին շրջանի տեսանյութերի՞ հանդեպ ուշադրությունը, թե՞ կա որևէ այլ պատճառ, որ նրան դրդել է այդպիսի գրառման: Գրառումը արդեն իսկ արժանացել է «հեղաշրջման կոչ» բնորոշման: Բայց ամբողջ հարցն այն է, որ հեղաշրջումները չեն արվում նախապես ազդարարվելով, «Ֆեյսբուքում» հայտարարելով, «հեղաշրջման», այսպես ասած, ճանապարհային քարտեզ հրապարակելով, կամ, այլ կերպ ասած՝ հայտնելով «հեղաշրջման» թիրախին, թե ինչ պլաններ կան իր հետ կապված: Մինչդեռ, Միքայել Մինասյանի գրառումը հենց այդ ամենի որոշակի հանրագումար է: Եվ ուրեմն, չափազանց պարզունակ չէ՞ արդյոք «հեղաշրջման կոչ» բնորոշումը: Այդ դեպքում, բնականաբար, հարց է առաջանում, թե ի՞նչ է, եթե ոչ «հեղաշրջման կոչ»: Մյուս կողմից, եթե չկա հստակ բացատրություն, թե ինչ է, եթե ոչ այդպիսի կոչ, դա չի կարող ինքնաբերաբար նշանակել, թե՝ ուրեմն կոչ է: Իրավիճակն իհարկե պետք է գնահատել վերջին օրերի և շաբաթների իրադարձային շղթայում՝ շատ թե քիչ հասկանալու համար, թե որը կարող է լինել այդօրինակ «առերևույթ հեղաշրջման կոչի» նպատակը կամ իմաստը: Թեև, անգամ այդ շղթան կարող է ոչ թե մոտեցնել, այլ շեղել հնարավոր եզրահանգման ճշգրտությունից, որովհետև, նախ՝ չենք կարող ասել, թե որն է լինելու վերջին շաբաթների աշխուժացման կուլմինացիան, հետևաբար, ո՞ր կետում է հնչում այդպիսի կոչ, կամ՝ նախկին որևէ հանգրվան կամ դրվագ ինքնին որքանով կարող էր լինել որոշակիորեն շեղող նպատակ:

Միով բանիվ, հայտարարությունն այնպիսին է, որ անգամ հիպոթետիկ պատկերացնելն է բարդ, որ «Իմ քայլը» մեծամասնությունը անվստահություն է հայտնում վարչապետին և ձեռնամուխ լինում նոր վարչապետի ընտրության, որքան էլ քաղաքականության մեջ կարող ենք ենթադրել ամեն ինչ:

Վերջիվերջո, այստեղ պետք է արձանագրել մի հանգամանք՝ խորհրդարանը այդօրինակ հարցերի լուծման մեխանիզմ է, բայց այդ հարցերի, այսպես ասած, սոցիալական բազան հանրությունն է: Ըստ այդմ, Հայաստանում իշխանության հարցը պետք է լուծվի միայն հանրային հավանությամբ, և հենց դրանով իսկ ակնառու է դառնում, որ մենք ականատես ենք բոլորովին այլ խորքային շերտեր ունեցող գործընթացի, որը, սակայն, մեծ հավանականությամբ, որոշակի կուլմինացիայի կարող է հասնել շատ մոտ ապագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում