▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ավազակային հարձակումներ, գողություններ են կատարվել նրա բարեկամների տներից

 

Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո սկսել են ավազակային հարձակումներ, ինչպես նաև գողություններ է կատարվել իր մոտ եւ հեռու բարեկամների տներից: Մամուլը արդեն գրել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարերից գողացել և փախուստի դիմելուց վնաս են հասցրել իրենց պատկանող 2000 գլխից ավելի գառների ու ոչխարների։

 

 

 

 

 

 

 

 

 

Պարզվում է՝ սա գողության միակ դեպքը չէ Մ.Գրիգորյանի հարազատներից: Այդպես, առեւանգել են գեներալի եղբոր որդու՝ Սամվել Գրիգորյանի, Վազ 2121 ավտոմեքենան, ինչը մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ հունիսի 27-ին ժամը 22:00-ից մինչև հունիսի 28-ի ժամը 05:00-ն ընկած ժամանակահատվածում գողություն կատարելու նպատակով անձը կամ անձինք կոտրել են Էջմիածին քաղաքում գտնվող գեներալի որդու տան հետնամասի եվրոպական արտադրության դուռը և դռան ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել տուն և հափշտակել տարբեր թանկարժեք իրեր՝ արեւային ակնոցներ, ձեռքի ժամացույցներ, բիժուտերիաներ, դրամապանակներ, կանխիկ գումար, բանկային քարտեր, ինչպես նաեւ որդուն՝ Ա.Գրիգորյանին, պատկանող որսորդական հրացանը եւ դրա վերաբերյալ փաստաթղթերը։

ՔԿ-ի նախնական տվյալներով՝ պատճառվել է 13.310.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Դրանից օրեր անց էլ ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով տարածքում մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիակական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանների ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել իրերը: Այս մասին հայտնել է նաև ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նրա փոխանցմամբ՝ մի ահազանգ էլ ստացվել է Վաղարշապատի բնակչուհուց առ այն, որ Մելիքյան փողոցում կատարվել է բնակարանային գողություն:

Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի որդիներից մեկի՝ Արման Գրիգորյանի տունը գտնվում է Վաղարշապատի Մելիքյան փողոց 19 հասցեում: Երկու գործերով նյութերն էլ ուղարկվել են Քննչական կոմիտե:

Եթե վերոնշյալ դեպքերում գործ ունենք գույքային վնասի, գողության հետ, ապա մեկ այլ դեպքում կյանքին վտանգ սպառնացող վնասվածք են հասցրել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայանի աշխատակիցներից մեկին: Այսպես, հուլիսի 11-ի լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմանբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակից է։ Ոստիկանները պարզել են, որ հուլիսի 11-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, անհայտ անձը մոտեցել է գազալցակայանի աշխատակիցներին, կենցաղային հարցերի շուրջ վիճել նրանց հետ, որի ընթացքում մոտը եղած դանակով հարվածել է գազալցակայանի մեխանիկին՝ պատճառելով վերոնշյալ վնասվածքները ու դիմելով փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դանակահարողը Երևանի 29-ամյա բնակիչ Անդրանիկ Հ.-ն է: Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողը ի վիճակի չի եղել կատարվածի վերաբերյալ հաղորդում տալ։ Անդրանիկ Հ.-ն ձերբակալվել է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Վաղարշապատի քննչական բաժին:

Տուժողի հարազատները մեզ հետ զրույցում ասացին, որ պահանջում են գործի արդար լուծում․

«Մարդկանց ուղեղներում պետք էր հեղափոխություն արվեր։ Ինչո՞ւ պետք է մեր Անդոն վերակենդանացման բաժանմունքում լինի։ Եվ, առհասարակ, ստացվում է, որ այս հեղափոխությունից հետո իրավական համակարգը կարող է անել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Ես պահանջում եմ արդարություն։ Ստացվում է, որ կրիմինալը գլուխ է բարձրացրել և, այսպես ասած, բեզպրիդել է։ Եթե ոչ, թող ինձ հակառակն ապացուցեն և համապատասխան ձևով գործին ընթացք տան՝ ըստ օրենքի։ Հրավիրում ենք հարգարժան իրավապահների ուշադրությունը, երբեք չէի ցանկանա նման միտք արտահայտել, բայց տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ որոշ հանցագործ տարրեր, ոգևորված կարծես թե «անպատժելիության մթնոլորտից» և «արխային» լինելով, որ հասարակության մի զանգված իրենց կասի «լավ են արել»,- ասացին տուժողի հարազատները, ովքեր օրեր շարունակ անքուն գիշերներ են անցկացնում հիվանդանոցի վերակենդանացման բաժնի դռների մոտ` սպասելով լավ լուրի։

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք նաև, որ օրեր առաջ Մանվել Գրիգորյանին ու նրա ընտանիքին պատկանող գույքի ոչ միայն հափշտակման, այլ նաև ավերմամբ ու ոչնչացման դեպք է գրանցվել, որը մարդկային տեսակետից գնահատականներ տալու բառերի տեղ չի թողնում, երբ խոսքը բնությանը վնասելուն է վերաբերում։

Այսօր էլ անհայտ անձինք այրել են Արշալույս գյուղում գտնվող խոտհարքի տարածքը, ցորենի դաշտը, իսկ Էջմիածնում նաև գողացել կիսակառույց տարածքի դռները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին