Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Արմեն Սարգսյա՞ն, Նիկոլ Փաշինյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան. ո՞վ կբանակցի Ալիևի հետ Հայաստանի անունից

Ով կբանակցի Հայաստանի անունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Վերջին շաբաթների ընթացքում այս հարցն ակտիվորեն քննարկվում է թե՛ տեղական և թե՛ միջազգային մամուլում։ Օրերս թեմայի շուրջ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը. «Հայաստանում շատ չեն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ողջ գործընթացին. օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս, և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է»,- ասել էր նա։

Ֆրանսիայում բնակվող հայազգի քաղաքագետ Կայծ  Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ անշուշտ կարևոր է, թե ով է Ալիևի հետ բանակցելու, բայց կարևոր է նաև, թե ինչի շուրջ. «Մի փոքր դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանի անունից բանակցողը լինի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ի վերջո նա հեռացավ թավշա հեղափոխության արդյունքում, և միայն հիմնավորել, որ նա քաջատեղյակ է բանակցություններից, ըստ իս, բավարար չէ։ Կա երկու կարևոր հարց․ նոր իշխանությունները պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա, բայց դա դժվար կլինի, որովհետև այս կառավարությունը ժամանակավոր է։ Ուստի մինչև արտահերթ ընտրությունները պետք է ամեն ինչ անել, որ խաղաղությունը պահպանվի ու բանակցությունները շարունակվեն»,-ասաց Մինասյանը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Ես շատ կարևոր եմ համարում, թե ինչի շուրջ ենք մենք խոսելու ադրբեջանցիների հետ՝ այն դեպքում, երբ Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, սա նշանակում է բանակցությունները տանել ձախողման։ Ես չեմ ասում՝ հետևենք նրա հայտարարությանը, բայց և մենք պետք է մեր դիրքորոշումը հստակ հայտարարենք։ Ալիևը գիտի, թե ինչ է վճարելու, եթե պատերազմ սկսի՝ ընդ որում բոլոր կողմերից՝ թե, Հայաստանից, թե՛ Արցախից, թե՛ Մոսկվայից և թե՛ նաև Իրանից կամ Արևմուտքից։ Իմ կարծիքով՝ բանակցություններն այս փուլում գտնվում են փակուղում, և որքան ժամանակն անցնում է, փակուղին էլ ավելի է խորանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև դրված պատն ավելի է մեծանում»,-շեշտեց Կայծ Մինասյանը։

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանը շատ ավելի շահեկան վիճակում է, քան Ադրբեջանը։ «Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությունը մեծ առավելություն է տալիս Հայաստանին՝ նաև միջազգային ասպարեզում բարձրացնելով մեր երկրի հեղինակությունը։ Ժամանակն է, որ Հայաստանի դիվանագիտությունը օգտագործի իր բոլոր կարողությունները, որպեսզի մենք առաջ ընթանանք։ Քառօրյա պատերազմից առաջ մենք թե՛ ադրբեջանցիներին և թե՛ Մինսկի խմբի համանախագահներին ասում էինք, որ կարող ենք գնալ զիջումների, շատ ավելի մեղմ և իրենց համար շահեկան հայտարարություններ էին անում՝ Աղդամը մեր հայրենիքը չէ, պատրաստ ենք զիջումների և այլն։ Բայց կարծում եմ՝ մենք այդպիսով մեզ չէինք հարգում, ուրիշներն ինչպե՞ս պետք է հարգեին։ Քառօրյա պատերազմից հետո մեր դիրքորոշումը կոշտացավ և ես հույս ունեմ, որ ով էլ բանակցի այսուհետ Հայաստանի անունից, այդ նույն կոշտ դիրքորոշումը կունենա»,- եզրափակեց Կայծ Մինասյանը։

Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի շուրջ պաշտոնական Ստեփանակերտը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նշեց՝ իրենց համար առաջնային է, որպեսզի վերականգնվի լիարժեք ֆորմատը՝ Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղան. «Այն խարխլվել է Ադրբեջանի պատճառով։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ»։

Խոսելով այն մասին, թե ում կցանկանան տեսնել Հայաստանի անունից բանակցողի դերում, Դավիթ Բաբայանը նշեց. «Դա Հայաստանի Հանրապետության ղեկավարության որոշումն է։ Կլինի՞ հատուկ նշանակում, թե՞ կընթանա երկրի ղեկավարի մակարդակով, ինչպես եղել է մինչ այդ, չեմ կարող ասել։ Մենք ունեցել են նաև հատուկ բանակցողներ, այդպիսի պրակտիկա էլ ենք ունեցել, բայց դա պաշտոնական Երևանի որոշելիքն է․մենք նախընտրություններ, ընդունելի կամ անընդունելի տեսակետներ չունենք, դա բացառապես Հայաստանի Հանրապետության որոշելիքն է»։

Մոսկվայում լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ չի կայանալու երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր․ «Որովհետև Հայաստանի նախագահը Ռուսաստան չի եկել»։ Այս հայտարարությունից հետո տեսակետներ հնչեցին, որ Մոսկվան նախընտրում է, որպեսզի Ղարաբաղի հարցով բանակցի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Արմեն Սարգսյանը։ Ընդ որում այս միտքն ակտիվորեն հնչեցնում են նաև քաղաքագետները՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցում կարող է լիազորել Արմեն Սարգսյանին։ Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ հարցի շուրջ քննարկումներին ծանոթ է և խնդիրը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը իրավիճակ է փոխել ողջ տարածաշրջանում. «Ադրբեջանն այժմ ճնշում է գործադրում թե՛ Նախիջևանի, թե՛ Ղարաբաղի ուղղությամբ, պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս, ինչին բավականին նյարդային են արձագանքում Հայաստանի նոր, անփորձ իշխանությունները։ Հիմա Մինսկի խումբը պատրաստում է Մամեդյարով-Մնացականյան հանդիպումը, հետագայում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության։ Բայց ճիշտ եք՝ քննարկվում է, թե ով է բանակցելու Հայաստանի անունից․արդյոք վարչապետ Փաշինյա՞նը, թե՞ Արմեն Սարգսյանը»։

Տարասովը շարունակում է. «Խնդիրն այն է, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ գրեթե ողջ իշխանությունը պատկանում է Փաշինյանին, իսկ Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ Ալիևին, ուրեմն նրանք պետք է հանդիպեն։ Բայց դա, ըստ իս, տեխնիկական հարց է, խորհրդարանը կարող է այդ լիազորությունը տալ Արմեն Սարգսյանին, բայց արդյո՞ք Փաշինյանը կդիմի նման քայլի և ինչո՞ւ պետք է դիմի»։

Մեր զրուցակիցը նշում է՝ առաջին պատերազմը Ադրբեջանը պարտվել է, և որքան էլ հայտարարի, թե հաղթել է Ապրիլյան պատերազմը, դա այդպես չէ. «Ինչո՞ւ են այդ դեպքում հրաժարվում Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածություններից։ Ինչու են հիմա ռազմական շքերթ անում, երբ բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանում, գիտեն որ դա բլեֆ է, դա ուղղված է ներքին լսարանաին՝ ցույց տալու, թե նա հզոր նախագահ է ու պատրաստ պատերազմի։ Հիմա Հայաստանում, Վրաստանում իշխանություն փոխվեց, նա վախենում է, որ նույնը կարող է լինել նաև Ադրբեջանում»։

Ստանիսլավ Տարասովը նշում է՝ Հայաստանի երիտասարդ իշխանությունները պետք է զգույշ լինեն ու ցույց տան, որ թույլ չեն, որպեսզի դրանից չօգտվեն, իսկ թե ղարաբաղյան կարգավորման հարցում ով կբանակցի, դա Հայաստանի որոշելիքն է. «Հաճախ մենք Երևանի կողմից ոչ ադեկվատ մեկնաբանություններ ենք լսում՝ թարմ օրինակը Վոլոդինի հայտարարությունն էր․ նա Բաքվում ընդամենը նշել է, որ Ադրբեջանը չի օգտվել Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամից ու կառուցողական մոտեցում ցույց տվել, իսկ մենք Հայաստանից բոլորովին այլ մեկնաբանություններ ենք լսում, կարծում եմ՝ տեղին չէ։ Մնացած հարցերը կորոշի Երևանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում