«Հայկական բնապահպանական ճակատը» Երևանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար:
Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ և Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու և աջակցություն հայտնելու նպատակով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատը»՝ կոչ անելով հանրությանը նյութապես օգնել Ամուլսարի պահապաններին։
https://www.facebook.com/armecofront/photos/a.581249625248439/2389037964469587/?type=3&theater